
Ուկրաինայի խորհրդարանը գլխավոր դատախազի պաշտոնում հաստատել է Վիտալի Յարեմի թեկնածությունը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի խորհրդարանը երկրի գլխավոր դատախազի պաշտոնում հաստատել է Վիտալի Յարեմի թեկնածությունը, որն աաջադրել էր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Յարեմի թեկնածության օգտին խորհրդարանում քվեարկել է 329 պատգամավոր:
Միևնույն ժամանակ պատգամավորներն աջակցել են երկրի առաջին փոխվարչապետի պաշտոնից Յարեմին հեռացնելու մասին վարչապետ Արսենի Յացենյուկի կայացրած որոշմանը: Համապատասխան որոշման օգտին Գերագույն ռադայում քվեարկել է 331 պատգամավոր:
Պորոշենկոն պատգամավորներին կոչ է արել հնարավորինս արագ ընդունել «Դատախազության մասին» օրենքը: