Բաժիններ՝

Իրավաբանի ու տնտեսագետի ուշագրավ բացահայտումները «Պարտադիր կուտակայինի» շուրջ. tert.am

Պարտադիր կուտակայինից ազատվելու ժամկետը ոչ պետական հաստատությունների աշխատակիցների համար սահմանվել է մինչև 2017թ.-ի հուլիսի 1-ը, որովհետև խորհրդարանական ընտրությունները հենց 2017թ.-ի մայիսին են, որից հետո ենթադրելի է Կառավարության կազմի փոփոխություն. Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Civilnet.am–ի տնտեսական մեկնաբան Արմենակ Չատինյանը։

«Կառավարությունը ԱԺ է ներկայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր փոփոխված օրենքը, որտեղ հետաքրքիր և ուշագրավ կարելի է համարել պարտադիրից ազատվողների համար սահմանված տարեթիվը, որին մինչ այժմ ոչ ոք չի անդրադարձել։ Այնտեղ նշվում է, որ սոցիալական այդ վճարից, որը պետք է կուտակային լինի, քաղաքացին կարող է ազատվել, եթե դիմում է գրում գործատուին, այդ դեպքում իր աշխատավարձից գումարներ չեն պահվի մինչև 2017թ.-ի հուլիսի 1-ը։ Մինչդեռ մենք բոլորս գիտենք, որ 2017 թ. մայիսին մեզ մոտ խորհրդարանական ընտրություններ են կայանալու և, ըստ էության, պետք է փոխվի նաև Կառավարությունը։

Արդյոք դրանք միմյանց հետ փոխկապակցվա՞ծ են, թե՝ ոչ, դժվար է ասել, բայց համենայն դեպս ոչ ոք չի էլ ասում, թե ինչու հենց 2017-ը և ոչ թե 2018-ը կամ 2016-ը։ Ինչո՞ւ են որոշել, որ քաղաքացին իր դիմումի համաձայն 3 տարի կարող է ազատվել այդ վճարից։ Կոնկրետ ես դա կապում եմ խորհրդարանական ընտրությունների հետ և ըստ այդմ էլ՝ սրանով իշխանությունները չեն բացառում, որ կարող է տեղի ունենալ փոփոխություն և օրենքը չեղյալ հայտարարվել»,- բացատրեց նա։

Տնտեսական մեկնաբանը, բացի այդ նաև նկատել է, որ օրենքն իր բովանդակությամբ ու կառուցվածքով կրկնում է գործող օրենքը և այստեղ միայն անվանման փոփոխություն է տեղի ունեցել՝ «պարտադիր կուտակայինից» վերափոխվելով «նպատակային սոցիալական վճարի»։ Դեռ ավելին, եթե նախորդով գանձված գումարը գործատուն վճարում էր հենց քաղաքացու անհատական հաշվին և կուտակվում էր որպես կենսաթոշակ, ապա նոր օրենքով գումարը դառնում է սոցիալական վճար, այլ կերպ՝ հարկ, որն այլևս տնօրինում է ոչ թե քաղաքացին, այլ պետությունը, ով էլ «լավության կարգով» երաշխավորում է ապահով ծերություն։

«Եթե այդ 5%-ը մեզանից ներկայումս պահում է գործատուն և վճարում է մեր անհատական հաշվին և կենսաթոշակին, դա հանդիսանում է մեր գումարը, նոր օրենքով դա հարկատեսակ է, և եթե մենք վճարում ենք սոցիալական վճար՝ որպես հարկ, այդ գումարն այլևս մերը չէ, գումարը գնում է գանձապետական հաշվեհամար, այնտեղից, ըստ էության, բյուջե և արդեն պետությունն է «լավություն անում» քաղաքացուն։ Բայց այս դեպքում ցանկացած պահի Կառավարությունը կամ իշխանությունները կարող են այդ գումարները հետ վերցնել, քանի որ մեր գումարները չեն, այլ պետությանն են, որովհետև, ինչպես ասացի, «լավության կարգով» տրվել են մեզ, որպեսզի մենք բարեկեցիկ ծերություն ունենանք, իսկ այն, որ պետությունն այդ գումարը կարող է վերցնել՝ դա միանշանակ է։ Կարող են պետական կարևորագույն միջոցառումների ծախսերի նպատակով դրանք վերցնել»,- նշեց նա։

Մանրամասները՝ այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս