Մայիսի 29-ը խաղաղապահների միջազգային օրն է: Այսօր նշվում է նաև Հայաստանի խաղաղապահ ուժերի կազմավորման տարեդարձը: Տոնի կապակցությամբ մայիսի 29-ին հանդիսավոր միջոցառում է անցկացվել ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադում:
Մայիսի 19-ին տասնօրյա էլեկտրոնային աճուրդի հանված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը չի վաճառվել, քանի որ սահմանված ժամկետում այն գնելու որևէ հայտ չի եղել:
Մայիսի 28-ին, ժամը 06.25-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գոհար Ե.-ին:
Թուրքիայի ԱԳՆ-ը գոհունակություն է հայտնել, որ մի շարք երկրներում ընտրությունների արդյունքներով Եվրախորհրդարան են մուտք գործել թուրքական ծագում ունեցող մի շարք քաղաքական գործիչներ:
Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ խնդիրներ են ունեցել Ռուսաստանի սահմանը անցնելու և երկիր մուտք գործելու հետ կապված: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը:
ելանյա Մկրտչյանը պատմեց, որ իր աղջկա որդու ընտանիքը Էջմիածում բնակվել է վարձակալական հիմունքներով, սակայն գումար չունենալու պատճառով 3 ամիս չեն կարողացել բնակարանի գումարը վճարել, ինչի պատճառով բնակարանի տերը նրանց տանից «դուրս է հանել»: Կինը պատմեց, որ բնակարան չունենալու պատառով երիտասարդ կինը իր 1-ամյա որդու հետ հայտնվել է դրսում. արդեն 3 օր է՝ նրանք գիշերում են Էջմիածնի այգիներից մեկում. ընտանիքի հայրն այժմ Ռուսաստանում է՝ գումար աշխատելու նպատակով:
Հանկարծ պարզվեց, որ կոմերցիան, տնտեսությունն իր տեղն ունի, քաղաքականությունը` իր։ Որ երկիրն իրավունք ունի կոմերցիոն շահեր հետապնդել` անկախ նրանից, դա ում դուր կգա, ում` ոչ։
Ռոմպեյը հիշեցրել է, որ ԵՄ-ը մայրցամաքի բնակիչներին խոստացել է երեք գլխավոր արժեք՝ խաղաղություն ու ժողովրդավարություն, բարգավաճում ու համերաշխություն, քաղաքակիրթ ու ինքնիշխան կյանք՝ որպես ազգ:
Հասկանալու համար հաջողվել է Ռուսաստանին մեկուսացնել, թե ոչ, բավական է հիշել միայն Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումը:
10.05.2014թ., ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Ղազարի Կարապետյանը մահացել էր: Դեպքի առթիվ 10.05.2014թ-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 365 հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Արդեն մի քանի օր է՝ համացանցում քննարկվում է այն տեսանյութը, որտեղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարզվում է սպորտային դահլիճում: Տարաբնյութ մեկնաբանությունների արժանացած տեսանյութը ներկայացնում ենք ստորև:
«Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ պայմանագրում հաշվի են առնված ՄՄ երեք երկրների շահերը: Որտե՞ղ է Հայաստանի շահը, թե՞ մենք մեր շահերը միշտ հարմարեցնելու ենք ուրիշների շահերին:
Մայիսի 29-ին, ժամը 14.27-ին ահազանգ է ստացվել, որ Արփի-Արենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այդ հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են Ուկրաինայի ճգնաժամի հարցը:
«Սա իմ առաջին աշխատանքային օրն է ԱԳՆ-ում և առավել պատասխանատվություն եմ զգում Ձեր առջև ԵՄ հետ համագործակցության մասին խոսել:
Մայիսի 27-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Վեդի քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 25 հասցեում գործող մթերային խանութից գողություն կատարելու մասին:
Սիրիան Ռուսաստանի համար մշտապես հանդիսացել է ոչ թե պարզապես դաշնակից, այլ՝ Մերձավոր Արևելքում մեր իրական ամրակետ:
Մենք ունենք ուժեղ հարձակողական գիծ, խփեցինք չորս գոլ, լավ գործեցինք առջեւում, հաջող, արագընթաց եւ որակյալ հակագրոհներ ստացվեցին, սակայն պաշտպանական գծում ունենք ակնհայտ խնդիրներ:
«Այսօր Աստանայում պետք է այդ խնդիրը լուծված լիներ: Լեռնային Ղարաբաղն ընդհանուր տարածքի մեջ կլինի, թե չի լինի, մենք պարզաբանում ենք պահանջում: Նալբանդյանը դեռ երեկ չգիտեր՝ ինչ է իրեն սպասվում այնտեղ»,- հայտարարեց Ն.Զոհրաբյանը:
Մայիսի 29-ին ավարտվեց ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄՆ ՄԶԳ ՀՀ Ազգային ժողովին աջակցման ծրագրի հետ համագործակցությամբ Երևանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկման եռօրյա փուլը:
Վերջին երկու տարում Վրաստանն ապացուցեց, որ ունի կառուցողական ու կանխատեսելի կառավարությունը:
Ժամը 15:00-ի սահմաններում Բաղրամյան-Շենիկ ավտոճանապարհի 6.5 կմ հատվածում բախվել են Շենիկ գյուղի բնակիչ, 37-ամյա Արարատ Միքայելյանի վարած Opel մակնիշի 29 ՍՕ 985 համարանիշի և Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ, 30-ամյա Ստեփան Ստեփանյանի վարած «Մոսկվիչ» մակնիշի 11 ԼՏ 818 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես այսօր Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, հարցը չի վերաբերում ծրագրերի թերակատարմանը, պարզապես անցած տարի հատկացվել են այնքան միջոցներ, որքան կատարվել է ծրագիրը:
Մեր ջանքերն համատեղված են ընդհանուր նպատակի շուրջ՝ սերմանելու և որպես անհերքելի արժեքներ նրանց մեջ ամրապնդելու հայրենապաշտությունն ու գնահատանքը հայոց բանակի նկատմամբ, որը խաղաղության գլխավոր երաշխավորն է:
Սաակաշվիլին ընդգծել է, որ Պորոշենկոն անկախացումից հետո Ուկրաինայի առաջին նախագահն է, ով ազատորեն տիրապետում է անգլերենին:
Մայիսի 29-ին, ժամը 14.54-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Միրաք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդիպել է Վրաստանում Իրանի արտակարգ ու լիազոր դեսպան Աբբաս Թալեբիֆարի հետ:
Առաջիկայում ՕԵԿ խմբակցությունը հանդես կգա նոր օրենսդրական նախաձեռնություններով: Օրինակ, ինչո՞ւ միանվագ դրամական օգնություն չհատկացնել դպրոցը նոր ավարտողներին, բանակից զորացրվածներին կամ համալսարանավարտներին:
Նրա մոտ արձանագրվել է 7 հղիություն ու 3 ծնունդ; Ըստ նախնական դիագնոզի, դիահերձման արդյունքներով, նորից եմ կրկնում, նրա մոտ եղել է պտղաջրային էմբոլիա :
Դամասկոսի հարավային ծայրամասում ուժի մեջ է մտել զինյալների հետ տեղական հրադադարի մասին համաձայնագիրը: