
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզի Շենիկ գյուղում. վիրավորներին մեքենաներից դուրս են բերել գյուղապետն ու գյուղացիները. shamshyna.com

shamshyna.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 15:00-ի սահմաններում Բաղրամյան-Շենիկ ավտոճանապարհի 6.5 կմ հատվածում բախվել են Շենիկ գյուղի բնակիչ, 37-ամյա Արարատ Միքայելյանի վարած Opel մակնիշի 29 ՍՕ 985 համարանիշի և Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ, 30-ամյա Ստեփան Ստեփանյանի վարած «Մոսկվիչ» մակնիշի 11 ԼՏ 818 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Opel-ի ուղևորներ՝ Շենիկ գյուղի բնակիչներ, 24-ամյա Անդրանիկ Պողոսյանը, 50-ամյա Գոհար Վարդանյանը և 18-ամյա Իլյիչ Թամոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն:
Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել և առաջին օգնությունն են ցուցաբերել ու բժիշկների հետ հիվանդանոց են տեղափոխել Շենիկ գյուղի բնակիչները՝ Շենիկի գյուղապետ Կորյուն Մինասյանի գլխավորությամբ:
Մանրամասներն՝ այստեղ