
Գյումրիում 3-րդ երեխան ծննդաբերելիս 38-ամյա կին է մահացել. Առավոտ

Երեկ երեկոյան Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում 3-րդ երեխան ծննդաբերելիս մահացել է 1975 թվականին ծնված Կարինե Պապանյանը:
Առավոտ-ի այս տեղեկությունը հաստատել է Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը ՝ նշելով, որ մահվան պատճառը եղել է պտղաջրային էմբոլիան: Մահացել է նաև երեխան՝ դեռ չծնված:
«Այս դիագնոզով ոչ մեկը չէր կարող փրկվել, եթե անգամ այս գեղեցիկ, հաճելի կինը ծննդաբերեր ԱՄՆ-ի ամենահայտնի կլինիկաներից մեկում կամ Իսրայելում, միևնույն է ՝ փրկություն չէր լինի: Նրա մոտ արձանագրվել է 7 հղիություն ու 3 ծնունդ; Ըստ նախնական դիագնոզի, դիահերձման արդյունքներով, նորից եմ կրկնում, նրա մոտ եղել է պտղաջրային էմբոլիա : Մահը գրանցվել է վայրկյանների ընթացքում, սկեսուրի աչքի առաջ:Սա ճակատագիր է, բժշկությունը ոչինչ անել չի կարող այս դեպքում»:
Մանրամասներն՝ այստեղ