Բաժիններ՝

Եվրոպական ինտեգրման ուղղությամբ 2013թ. բյուջեի կատարողականը կազմել է մոտ 41%

Եվրոպական ինտեգրման ուղղությամբ 2013թ. բյուջեի կատարողականը կազմել է մոտ 41%: Սակայն, ինչպես այսօր Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, հարցը չի վերաբերում ծրագրերի թերակատարմանը, պարզապես անցած տարի հատկացվել են այնքան միջոցներ, որքան կատարվել է ծրագիրը:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի խոսքով՝ անցած տարի եվրոպական ուղղությամբ նախատեսված ծախսերից ընդհանուր 100 մլրդ դրամի խնայողություն է եղել, որը երկրին վնաս է տալիս, քանի որ դա մոտ 1% ՀՆԱ աճ է նշանակում:

Ա.Ջանջուղազյանի կան ծրագրեր, որ 100%-ով են կատարվել, կան ծրագեր, որ ավելի քիչ են կատարվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս