Բաժիններ՝

Հասան Ռոուհանին Գեորգի Մարգվելաշվիլուն հրավիրել է Իրան

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդիպել է Վրաստանում Իրանի արտակարգ ու լիազոր դեսպան Աբբաս Թալեբիֆարի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները և ցանկություն են հայտնել, որ ավելի խորացվեն քաղաքական ու տնտեսական հարաբերությունները: Կողմերն ուշադրություն են հատկացրել նաև անվտանգության հարցերում Վրաստանի գեոտնտեսական դերի վրա:

Իրանցի դեսպանը Իրանի նախագահի անունից Մարգվելաշվիլիին հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Իրան՝ ընդգծելով, որ այդ այցը հատուկ նշանակություն կունենա երկու երկրների միջև հարաբերությունները խորացնելու տեսանկյունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս