Նաիրա Զոհրաբյանը պարզաբանում է պահանջում Նալբանյանից

Սեպտեմբերի 3-ից հետո ՀՀԿ-ական պատգամավորները «կուրծք էին ծեծում», որ ԵՄ հետ Ասոցացման պայմանագրում կետ կար, որ մաքսակետ էր նախատեսում ՀՀ և ԼՂՀ սահմանին, ու արտաքին քաղաքականության վեկտոր փոխելով որոշեցին անդամակցել Մաքսային միությանը, ապա դա նշանակում էր, որ այս ինտեգրացիայի դեպքում անցակետը բացառվում է: Սակայն, ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀ-ական պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանը, այսօր Աստանայում այլ հայտարարություններ են հնչում և Հայաստանը չի ստորագրում Եվրասիական տնտեսական միության պայամնագիրը:

Ն.Զոհրաբյանը նշեց, որ ամեն կերպ, այդ թվում Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի միջոցով, փորձել է ստանալ Ասոցացման պայմանագիրը, բայց չի հաջողվել:

«Այսօր Աստանայում պետք է այդ խնդիրը լուծված լիներ: Լեռնային Ղարաբաղն ընդհանուր տարածքի մեջ կլինի, թե չի լինի, մենք պարզաբանում ենք պահանջում: Նալբանդյանը դեռ երեկ չգիտեր՝ ինչ է իրեն սպասվում այնտեղ»,- հայտարարեց Ն.Զոհրաբյանը:

Ըստ նրա՝ առաջիկա նիստի ժամանակ խորհրդարանը պետք է պահանջի, որ արտաքին գերատեսչության ղեկավարը գա խորհրդարան և պարզաբանում տա ու պատասխանի բոլոր այն հարցերին, որոնց չպատասխանեցին փոխնախարարները. «Ես՝ որպես եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ, Նալբանդյանին գրավոր կդիմեմ՝ հրավիրելով հանձնաժողով, բայց կարծում եմ, սա միայն մի հանձնաժողովի խնդիր չի, պետք է ամբողջ խորհրդարանը իրազեկվի»:

«Առանց ԼՂ-ի Հայաստանը միանշանակ չի կարող անդամակցել: Չեմ կարծում, որ որևէ այլ անձ այդ հարցին կտա այլ պատասխան»,- նկատեց Ն.Զոհրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս