Բաժիններ՝

Ռուսաստանին մեկուսացնելն անհնար է. Սերգեյ Լավրով

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի արած այն հայտարարությունը, թե ԱՄՆ-ին հաջողվել է մեկուսացնել Ռուսաստանին:

Լավրովը հիշեցրել է, որ օրեր առաջ պատասխանելով նման հարցի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին մեկուսացնելն անհնար է, անիրատեսական առաջադրանք է.

«Հասկանալու համար հաջողվել է Ռուսաստանին մեկուսացնել, թե ոչ, բավական է հիշել միայն Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումը, տեսնել ամենատարբեր երկրներից ժամանած բազմաթիվ հյուրերին ու զգալ միջոցառման մթնոլորտը: Այդ գործոնների համադրումը պատասխանում է տվյալ հարցին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս