
Ղրիմի բռնակցումից հետո Պուտինի հետ առաջին անգամ կհանդիպի արևմտյան ազդեցիկ երկրի ղեկավար. The Guardian

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հունիսի 5-ին Փարիզում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են Ուկրաինայի ճգնաժամի հարցը:
Դա կլինի այս տարվա մարտին Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելուց հետո Ռուսաստանի ղեկավարի հետ արևմտյան ամենաազդեցիկ երկրներից մեկի առաջնորդի առաջին հանդիպումը:
Օլանդի ու Պուտինի բանակցությունները կանցկացվեն Փարիզի Ելիսեյան պալատում՝ Նորմանդիայի օպերացիայի տոնման (Երկրորդ ճակատի բացման) 70-ամյակի նախօրեին: Օլանդն ու Պուտինը քննարկելու են նաև երկկողմ համագործակցության հարցն ու միջազգային նշանակության այլ հարցեր: