«Նա հազարավոր մարդկանց գնդակահարելու, հազարավորների բռնության ենթարկելու մասնակից է եղել: Այդպիսի մարդու արձանը չեն դնում, որքան էլ Կարիբյան ճգնաժամի ժամանակ ինչ-որ բան արած լինի, կամ Խորհրդային Միությունում բարձրագույն պաշտոններից մեկը զբաղեցրած լինի: Դա կապ չունի»:
Այսօր Հայաստանը կանգնած է կրկին նույն վտանգի առաջ՝ պետությունը կորցնելու, կրկին այն ռուսներին հանձնելու վտանգի առաջ: Ու որքան այդ վտանգն իրական է դառնում, տոնակատարություններն ավելի ճոխ են կազմակերպվում: