
Սիրիայի դպրոցներում մտցվել է ռուսերենի պարտադիր ուսուցում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միջազգային համագործակցության ռուսական ասոցիացիայի ղեկավար, Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախկին ղեկավար Սերգեյ Ստեպաշինը Պետդումայի՝ ԱՊ-ի հարցերով հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ սիրիական բոլոր դպրոցներում մտցվել է ռուսերենի պարտադիր ուսուցում.
«Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի ոչ վաղ անցյալում Սիրիա այցելելուց հետո երկրի ղեկավարությունը որոշել է ռուսերենի պարտադիր ուսուցում ներդնել բոլոր դպրոցներում: Ուկրաինայում մեզ ճնշում են, իսկ Սիրիան ձեզ համար օրինակ է: Սիրիան Ռուսաստանի համար մշտապես հանդիսացել է ոչ թե պարզապես դաշնակից, այլ՝ Մերձավոր Արևելքում մեր իրական ամրակետ»: