
Սիրիայում նախագահական ընտրություններից 5 օր առաջ ազատ է արձակվել 5000 նախկին զինյալ

Al Watan պարբերականի փոխանցմամբ՝ նախագահական ընտրություններից (հունիսի 3) հինգ օր առաջ Սիրիայի իրավապահ մարմիններն ազատ են արձակել ավելի քան 5000 մարդու, որոնք հանդես են եկել զինված ընդդիմության կողմից:
Այս մասին հայտարարել է հաշտեցման ժողովրդական հանձնաժողովի ղեկավար, շեյխ Ջաբեր Իսան: Նրա տվյալներով՝ Համայի նահանգում ստուգման ենթարկվելուց հետո ազատ է արձակվել 4000 մարդ, Էլ-Հասիկում՝ 600 մարդ, Դերաայում՝ 400 մարդ, Դեյր-էզ-Զորում՝ 45 մարդ:
Դամասկոսի հարավային ծայրամասում ուժի մեջ է մտել զինյալների հետ տեղական հրադադարի մասին համաձայնագիրը: