Ընտանիքը հայտնվել է դրսում. երիտասարդ կինը 1 տարեկան երեխայի հետ գիշերում է Էջմիածնի այգիներից մեկում (տեսանյութ)
Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ էին եկել Էջմիածնի բնակիչներ Մելանյա Մկրտչյանը, դուստրը՝ 1-ամյա երեխայի հետ: Մելանյա Մկրտչյանը պատմեց, որ իր աղջկա որդու ընտանիքը Էջմիածում բնակվել է վարձակալական հիմունքներով, սակայն գումար չունենալու պատճառով 3 ամիս չեն կարողացել բնակարանի գումարը վճարել, ինչի պատճառով բնակարանի տերը նրանց տանից «դուրս է հանել»: Կինը պատմեց, որ բնակարան չունենալու պատառով երիտասարդ կինը իր 1-ամյա որդու հետ հայտնվել է դրսում. արդեն 3 օր է՝ նրանք գիշերում են Էջմիածնի այգիներից մեկում. ընտանիքի հայրն այժմ Ռուսաստանում է՝ գումար աշխատելու նպատակով:
Մելանյա Մկրտչյանը պատմեց, որ գնացել են թե նախագահական նստավայր, թե ՀՀ կառավարություն, որտեղից իրենց հորդորել են դիմել պետական գույքի կառավարման վարչություն. այնտեղից էլ հայտնել են, որ պետք է հերթագրվել ընդունելություն համար:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: