
Ավտոմեքենան շրջվել է «Ճլի» գյոլ կոչվող ձորակը

Մայիսի 29-ին, ժամը 14.54-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Միրաք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մ 3» միջպետական ավտոճանապարհի Ապարան-Ալագյազ հատվածի 9-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի ԼԼՍ709 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի Օ. Վ., ծնված 1955թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից «Ճլի» գյոլ կոչվող ձորակը տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները քարշակի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն