
Սիրիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն սահմանված ժամկետում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիաի տեղեկատվության նախարար Օմրան ազ-Զոուբին հայտարարել է, որ Սիրիայի նախագահական ընտրություններն անցկացվելու են սահմանված ժամկետում.
«Ոչ ոք չունի այդ ընտրությունները հետաձգելու կամ չեղյալ հայտարարելու լիազորություն, դրանք անցկացվելու են սահմանված ժամկետում: Մենք թույլ չենք տա նախագահական ընտրությունների ձգձգում կամ ամբողջովին չեղյալ հայտարարում՝ կապված անվտանգության, ներքին կամ արտաքին քաղաքականության ոլորտների հետ»:
Սիրիայում նախագահական ընտրությունները նշանակված են հուլիսին: Բաշար Ասադը դեռ պաշտոնապես չի հայտարարել իր թեկնածությունը դրանցում առաջադրելու մտադրության մասին, սակայն տարածաշրջանի փորձագետները կարծում են, որ նա կպահպանի իր իշխանությունը:
Հիշեցնենք, որ մոտ 20 օր առաջ Սիրիայում ընդունել էին նախագահական ընտրությունների անցկացման մասին նոր օրենք, որով սիրիական ընդդիմությանն ու սիրիացի փախստականներին զրկել են նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից: