Բաժիններ՝

Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է նախագահական և ՏԻՄ ընտրությունների միաժամանակ անցկացումը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Գերագույն ռադան այսօր հավանության է արժանացրել նախագահական և տեղական ինքնակառավարման մարմինների միաժամանակ անցկացումը: Համապատասխան օրինագծի օգտին քվեարկել է 252 պատգամավոր:

Գերագույն ռադան հաստատել է, որ եթե նախագահական ու ՏԻՄ ընտրություններն անցկացվեն համատեղ, ապա ՏԻՄ ընտրությունների համար չեն ստեղծվի առանձին ընտրատեղամասեր: ՏԻՄ ընտրությունների համար քվեարկության ժամ է սահմանվել ժամը 08.00-20.00-ը, մինչդեռ սրանից առաջ քվեարկությունը տևում էր մինչև ժամը 22.00-ը:

Փետրվարի 27-ին Գերագույն ռադան 22 քաղաքների քաղաքապետերի արտահերթ ընտրությունները նշանակել է մայիսի 25-ին: Նույն օրն Ուկրաինայում նշանակված են նախագահական արտահերթ ընտրություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930