Բաժիններ՝

Իրաքը հայտարարել է հարավային նավահանգիստներով օրական 2,1 միլիոն բարել նավթի արտահանման մասին

Իրաքն օրական մինչև 2,1 միլիոն բարել նավթ է արտահանում երկրի հարավում՝ Պարսից ծոցի ափին գտնվող նավահանգիստներով: Այս մասին հայտնել է Իրաքի նավթի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սալիմ ար-Ռիքաբին։

«Այժմ մենք օրական 2-2,1 միլիոն բարել նավթ ենք արտահանում Իրաքի հարավային նավահանգիստներով», – նշել է ար-Ռիքաբին, որի խոսքը մեջբերել է Baghdad Today լրատվական հարթակը։

Պաշտոնյան հավելել է, որ «օրական ևս 150 000 բարել հում նավթ է մատակարարվում համաշխարհային շուկա Թուրքիայի Ջեյհան նավահանգստով», որը գտնվում է Միջերկրական ծովի ափին։

Իրաքի նավթի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Ջեյհանի միջոցով արտահանումն «անշեղորեն աճում է, և նախարարությունը ձգտում է Թուրքիայի նավահանգիստ տանող նավթամուղի կարողությունը մեծացնել օրական մինչև 750 000 բարել»։ Բացի այդ, ար-Ռիքաբիի խոսքով, Իրաքի կառավարությունը «մշակում է նոր խողովակաշարերի կառուցման պլաններ՝ Իրաքի արտահանման հնարավորությունների ընդլայնման համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31