Կիևը հայտնում է՝ ռուսական անօդաչուները հարվածել են Մոլդովայի հետ սահմանային անցակետին
Ռուսական անօդաչու թռչող սարքերը գիշերվա ընթացքում վնասել են Մոլդովայի հետ սահմանային անցակետը՝ Ուկրաինայի հարավային Օդեսայի շրջանում, այսօր հայտնել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը։
Ծառայության փոխանցմամբ՝ Տաբակի անցակետով ուղևորների և տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցվել է և ուղղորդվում է դեպի այլ սահմանային անցակետեր։
Ծառայությունը հավելել է, որ ստեղծված իրավիճակի մասին տեղեկացվել է նաև մոլդովական կողմը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

