Բաժիններ՝

ՎՏԲ-Հայաստան Բանկը ցավակցում է հաճախորդի հանկարծամահ լինելու առթիվ

Երեկ առավոտյան ՎՏԲ-Հայաստան Բանկի` ք.Երեւան, Կիեւյան 19 հասցեում գտնվող «Թիվ 3» մասնաճյուղում հանկարծամահ է եղել բանկի հաճախորդը:

57-ամյա տղամարդու ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է: Բանկի աշխատակիցները շտապ օգնություն են կանչել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել տղամարդու կյանքը:

Դեպքի պահին բանկի մասնաճյուղում հերթեր չեն եղել: Հաճախորդների սպասարկումը դադարեցվել է 1 ժամով քննչական աշխատանքների ընթացքի հետ կապված: Տվյալ պահին մասնաճյուղի աշխատանքը վերականգնված է: Հաճախորդի մահվան պատճառը հայտնի կդառնա բժշկական փորձաքննությունից հետո:

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտնում է իր ցավակցությունը մահացածի ընտանիքին ու հարազատներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930