Բաժիններ՝

Մանկատան տնօրեն. Արևշատի խելքը եղբայրն է կերել… panorama.am

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ապրիլի 1-ին Գավառի մանկատան սան, 14-ամյա Արևշատ Զախարյանն ինքնակամ լքել է մանկատունն ու անհայտ կորել:

«Այս պահի դրությամբ ես ոչ մի նորություն Արևշատի մասով չունեմ, ուղղակի մի բան հստակ կարող եմ ասել` եղբայրն է նրան թաքցնում: 24-ամյա եղբայրը մեկ շաբաթով Արևշատին տարավ, ու հինգ օր հետո երեխան լքեց մանկատունը` փախնել բառի ճիշտ չէ, քանի որ մանկատան դռները բաց են և երեխաներն ազատ են իրենց գործողություններում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասել է Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը:

Մանկատան տնօրենի խոսքով, ավելի ուշ նա տեղեկացել է, որ Արևշատը պայմանավորվել է եղբոր հետ, ստացել նրա համաձայնությունը լքելու մանկատունը ու դիմել այդ քայլին:  «Ոչ միայն եղբոր տանն եմ եղել, նաև Արևշատի խնամակալի տուն եմ գնացել Հրազդանում… մի չտեսնված տուն, լավ կահավորված, ինքն էլ ինտելեկտով կին, Արևշատը հինգը տարի է այնտեղ ապրել, բայց այդտեղ էլ չի ուզեցել մնալ: Փաստորեն ոնց որ թե չի ուզում ընտանիքում ապրել, չգիտեմ…. Դրանից հետո երկու ամիս քույր Արուսյակի մոտ է մնացել, ասել է, թե չի ուզում այդտեղ էլ մնա, տարել են ՀՕՖ-ի կենտրոն ու նոր տեղափոխվել իմ մոտ, երեք ամիս էր ընդամենը մեր մանկատանը»,- տեղեկացրեց Գավառի մանկատան տնօրենը:

Ն.Նալբանդյանը նշել է, որ եղբայրը նոր է ազատվել բանտից ու ինքը լուրջ մտավախություն ունի, որ ինչ-որ «բանով երեխու գլուխը լցրել է»: Բայց եղբոր հետ էլ անձամբ խոսել է Արևշատի անհետանալուց հետո:

«Ապրիլի 1-ի երեկոյան խոսել եմ եղբոր հետ, ասաց, որ վաղը Արևշատին կվերադարձնի, ներողություն էր խնդրում և այլն: Բայց մյուս օրը մինչև ժամը 3-ը սպասեցի, ոնց որ սիրտս վկայեց, որ չի վերադարձնի Արևշատին: Գնացի Հրազդան, իմացա, որ արդեն գնացել են` որտեղ գիշերել էին, այնտեղից գնացել էին արդեն: Մի չորս-հինգ օր ման ենք եկել նաև Երևանում, տեղ չմնաց, որտեղ նրանք կարող էին լինել, բայց ուր գնում էինք պարզվում էր, որ մի օր առաջ հեռացել են այդտեղից…»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս