«Գազպրոմը» կարող է խոչընդոտել Եվրոպայից Ուկրաինային գազի մատակարարմանը. Reuters
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպան ունակ է Ուկրաինային գազի մատակարարումը սկսել մի քանի ժամվա ընթացքում, եթե նրա ենթառակուցվածքները պատրաստ լինեն դրան, սակայն դրա համար կարող է պահանջվել «Գազպրոմի» թույլտվությունը:
Ռուսական գազի գնի կտրուկ (հազար խորանարդ մետրի համար 268.5 դոլարից մինչև 485 դոլարի) թանկացումից հետո Կիևը սկսել է բանակցել ԵՄ-ի հետ՝ ցանկանալով օգտվել (իր) այն գազատարներից, որոնք նախատեսված են Եվրոպային գազ մատակարարելու համար: Կիևը մտադիր է դրանք օգտագործել հակառակ կերպ՝ Եվրոպայից Ուկրաինային գազ մատակարարելու համար:
Սլովակիան գտնվում է Ուկրաինային գազ մատակարարելու համար ամենահարմար իրավիճակում, սակայն ռուսական գազ փոխադրող 4 գազատարով մատակարարման շրջադարձը կխախտի «Գազպրոմի» հետ պայմանները: Այս մասին հայտարարել է Eustream գազատարների սլովկայն օպերատորի ներկայացուցիչը:
Նա հնարավոր է համարում այդ 4 (հիմնական) գազատարներից մեկով արևելքից դեպի արևմուտք գազի մատակարարման կասեցումը և հակառակ գործընթաց սկսելը, սակայն դրա համար անհրաժեշտ է ստանալ «Գազպրոմի» թույլտվությունը: Սակայն «Գազպրոմը» դեմ է դրան: