Բաժիններ՝

Թուրքիայում հարձակվել են ընդդիմության առաջնորդի վրա

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայում հարձակում է իրականացվել հիմնական ընդդիմադիր ուժ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նկատմամբ: Միջադեպը գրանցվել է Թուրքիայի խորհրդարանում, ուր նրան հարվածել են բռունցքով, ինչի հետևանքով նրա ակնոցն ընկել է գետին:

Անհայտ անձը հարվածել է Քըլըչդարօղլուին, երբ նա գնալիս է եղել իր կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի դահլիճ: ԺՀԿ-ական պատգամավորներին հաջողվել է բռնել հարձակում իրականացրածին և ծեծի ենթարկել նրան:

Անվտանգության ծառայության աշխատակիցները չարագործին հեռացրել են դեպքի վայրից: Չնայած տեղի ունեցածին՝ Քըլըչդարօղլուն ելույթ է ունեցել խմբակցության նիստում՝ բոլորին հանդարտության կոչ անելով: Նա ընդգծել է, որ հարձակումներն ու ճնշումները չեն կարող կանգնեցնել իրենց՝ հավելելով, որ սա հարձակման առաջին դեպքը չէ:

kilicdaroglu-saldiri-1

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930