Որ դեպքում ՀՅԴ-ն կոալիցիային մաս կկազմի. yerkir.am

Yerkir.am-ի հարցին՝ եթե ազգային համաձայնության կառավարություն ձեւավորվի, ՀՅԴ-ն դրան մաս կկազմի՞, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանելէ. «Մենք բազմիցս ենք ասել, որ Դաշնակցությունն ունի իր մոտեցումները, որոնք վերաբերում են երկրում արմատական ու համակարգային փոփոխություններին: Դաշնակցությունը կներկայացնի իր առաջարկությունները, եթե դրանք ընդունվեն, մնացածն արդեն հաջորդ հարցերն են: Մենք հրատապ հարցերի վերաբերյալ ունենք մեր մշակումները»:

Պատգամավորը հավելել է, որ այդ առաջարկությունների մեջ է մտնում նաև նախկինում Դաշնակցության կողմից մշակված «7 կետը»:

Հինգշաբթի օրը նախագահականում նախատեսվող հանդիպման մասին հարցին ի պատասխան, Աղվան Վարդանյանը պատասխանել է, որ ներկայումս նախագահը բացակայում է երկրից: «Վերադառնալուց հետո, թերևս, կհրավիրի խմբակցություններին»,- ասաց նա:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս