Բաժիններ՝

ԱՄՆ-ը փորձում է խուսափել Մինաբում դպրոցին հասցված hարվածի պատասխանատվությունից․ ՌԴ-ում Իրանի դեսպան

ԱՄՆ-ը փորձում է խուսափել Մինաբում դպրոցին հասցված հարվածի պատասխանատվությունից։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

Սպիտակ տունը հուլիսի կեսերին հրաժարվել է ընդունել մեղքը Իրանում դպրոցին հասցված հարվածի համար՝ հայտարարելով, թե ԱՄՆ-ն երբեք հարվածներ չի հասցնում երեխաներին։

«ԱՄՆ-ի համար դա հաստատելու կամ հերքելու անհրաժեշտություն չկա․ դեպքի վայրում Tomahawk ղեկավարվող հրթիռների մնացորդները, ինչպես նաև տարբեր ապացույցներն ու զեկույցները հաստատում են, որ հարձակման թիրախ է դարձել աղջիկների գործող տարրական դպրոցը։ Այս օբյեկտիվ փաստի ժխտումը վիրավորանք է համաշխարհային հանրային կարծիքի հասցեին», – ասել է դեսպանը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը փորձում է թաքցնել այս մարդկային ողբերգությունը քաղաքական հայտարարությունների հետևում, սակայն տեղի ունեցածի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, և հիշեցրել է, որ օգոստոսի 15-ին լրացել է Մինաբի դպրոցի 168 աշակերտների մահվան 168-րդ օրը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության հենց առաջին օրը հարվածի տակ է հայտնվել Իրանի հարավում գտնվող Մինաբ շրջանի աղջիկների դպրոցը։ Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է, որ հարվածի հետևանքով զոհվել է 168 աշակերտուհի, ինչպես նաև դպրոցի 14 ուսուցիչ և աշխատակից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31