Ի՞նչ է ձեռնարկվելու, եթե Վրաստանը հերթական անգամ դառնա ՌԴ-ի թիրախ. Ուսուպաշվիլին՝ ՆԱՏՕ-ին

Грузия Online-ի փոխանցմամբ՝  առանց ՆԱՏՕ-ի, Վրաստանը հնարավոր է՝ վերստին անհետանա աշխարհի քարտեզից, և դա կարող է տեղի ունենալ շուտով: Այս մասին Վիլնյուսում տեղի ունեցած Արևելյան գործընկերության երկրների միջխորհրդարանական համագործակցության նիստում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին.

«2008 թվականի ապրիլին տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում դաշինքի անդամ երկրները կոնսենսուսի եկան, որ Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ, սակայն խոսք չգնաց ո՛չ դրա մեխանիզմի, ո՛չ գործիքների և ո՛չ էլ ժամկետների մասին:

Համոզված եմ, որ դա հանդիսացավ 2008 թվականին ռուսական ագրեսիայի պատճառներից մեկը: Այսօր մենք գտնվում ենք էլ ավելի բարդ իրավիճակում: Հասկանում ենք, որ եթե Վրաստանը քայլ ձեռնարկի ՆԱՏՕ-ի ուղղությամբ, ապա դա կհանգեցնի Ռուսաստանի կողմից հերթական ագրեսիայի:

Մենք ռիսկի ենք դիմում և հենց դրա համար էլ մեզ անհրաժեշտ է պատասխան, թե ինչ է ձեռնարկվելու, եթե Վրաստանը հերթական անգամ դառնա Ռուսաստանի թիրախ»: Ուսուպաշվիլիի խոսքերով՝ Վրաստանի խորհրդարանն ու կառավարությունը պատրաստ են համագործակցել նաև ԵՄ-ի հետ:

Տեսանյութեր

Լրահոս