ՀԱԵ ղեկավարին հարգում են ողջ քրիստոնեական աշխարհում․ Պատրիարք Կիրիլը՝ Վեհափառի մասին

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի առթիվ։

ՀԱԵ ղեկավարին հարգում են ողջ քրիստոնեական աշխարհում ՝ երկար տարիների ծառայությունից հետո, հայտարարել է պատրիարքը։

«Որպես ազգի հոգևոր առաջնորդ՝ դուք մեծ ներդրում եք ունեցել կրոնական կյանքի վերածննդի գործում ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում։ Որպես Ամենայն հայոց կաթողիկոս՝ երկար տարիների զոհաբերական ծառայությունը Ձեզ խորին հարգանքի է արժանացրել ողջ քրիստոնեական աշխարհում: Մաղթում եմ Ձերդ Սրբությանը քաջառողջություն, ոգու կորով և Աստծո անխոնջ օգնությունը հետագա առաջնորդական աշխատանքներում», – ասված է շնորհավորանքի մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31