Բաժիններ՝

Ուկրաինան ոչինչ չի վճարել մարտյան մատակարարումների համար. «Գազպրոմ»

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ուկրաինայի Նավթոգազը» ոչինչ չի վճարել մարտին ռուսական գազի մատակարարումների համար: Այս մասին հայտարարել է ռուսական «Գազպրոմ» ըկերությունը: Վերջինս ընդգծել է, որ մարտյան գազամատակարարումների համար վճարում կատարելու վերջնաժամկետը սպառվել է ապրիլի 7-ին:

Ելնելով 2014 թվականի առաջին եռամսյակում Ուկրաինայի համար 1000 խորանարդ մետր ռուսական գազի համար 268.5 դոլար գնից՝ «Նավթոգազը» մարտին ներկրել է մոտ 1.8 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ, ինչը կազմում է 500 միլիոն դոլար:

«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը հայտարարել է, որ Ուկրաինայի պարտքն աճում է ամեն ամիս՝ ընդգծելով, որ եթե նախկինում Ուկրաինայի կատարած վճարումների տոկոսը կազմում էր մոտ 50 տոկոս, ապա վերջին շրջանում դա նվազել է մինչև 20 տոկոսի: Միլերը կանխատեսել է, որ այս տարեվերջի դրությամբ Ռուսաստանին Ուկրաինայի գազային պարտքը կաճի մինչև 5.6 միլիարդ դոլարի.

«Նախորդ տարվա դեկտեմբերին պայմանավորվածություն ձեռք բերվեց Ուկրաինայի համար գազային զեղչի շուրջ, գազի գինը նվազեցվեց մինչև 268.5 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի համար: Զեղչն արվեց՝ հաշվի առնելով, որ Ուկրաինան կվճարի իր գազային պարտքը և ամբողջովին կվճարի ընթացիկ մատակարարումների դիմաց:

Ընդ որում՝ հստակ գրված է, որ եթե Ուկրաինան չկատարի իր պարտավորությունները, ապա երկրորդ եռամսյակից չի գործելու գազային զեղչը»: Միլերը պարզաբանել է, որ ռուսական գազի գինը 100 դոլարով էլ թանկացել է Խարկովի համաձայնագրի չեղյալ հայտարարման պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս