Բաժիններ՝

Էրդողանը հաստատել է, որ Ադրբեջանում քննարկել է Գյուլենի շարժման գործունեության հարցը

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայատարարել է, որ Ադրբեջան կատարած այցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաև Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման գործունեության հարցը:

Էրդողանն այդ հայտարարությունն արել է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նիստում: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ հնարավոր է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը, ինչը կնպաստի իրավիճակի կայունացմանը:

Էրդողանի խոսքերով՝ Գյուլենի շարժումն իր հակապետական գործունեությամբ ապացուցել է, որ չի հանդիսանում կրոնական հոսանք, որ այն քաղաքականացված ու ապօրինի կառույց է («զուգահեռ կառույց»):

Հիշեցնենք, որ սրանից առաջ թուրքական մամուլը հայտնել էր, որ Էրդողանն իր ադրբեջանական այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հանձնել է այդ երկրում գործող գյուլենականների ցուցակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս