Բաժիններ՝

Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի վերաբերյալ բազմակողմ բանակցություններին. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մանրամասնել է, թե ինչպես է տեսնում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորումը.

«Այն բանից հետո, ինչ Ուկրաինայում իրականացվեց սահմանադրական հեղաշրջում, մենք կոչ արեցինք վերադառնալ փետրվարի 21-ի համաձայնագրին: Այդ կոչերն անտեսվեցին, իսկ այժմ մեզ ասում են, որ դա անցյալում է, եկեք մտածենք, թե ինչպես ենք գործելու՝ ելնելով տեղի ունեցածից: Դա լուրջ քաղաքականություն չէ և ոչ էլ ազնիվ քաղաքականություն է»:

Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ բազմակողմ բանակցություններին, որոնց կմասնակցեն նաև ԱՄՆ-ը, ԵՄ-ը և Ուկրաինան: Լավրովը հատուկ ընդգծել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Կիևի ներկայիս իշխանությունների հետ երկխոսելուց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930