Վ.Սողոմոնյանը ասել է, թե ամբողջ փաթեթը՝ և՛ Ս.Սարգսյանի հայտարարությունը, և՛ սահմանադրական փոփոխությունների փաթեթը, երեկ երեկոյան փոխանցել է նախկին նախագահին, բայց դեռ արձագանք չի ստացել:
Այս մասին գործակալությանը հայտնել է ԵԽ-ում նրա աղբյուրը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մասնակցում է ապրիլի 11-ին Թբիլիսիում բացված Caucasus Tourism Fair – 2014 միջազգային տուրիստական ցուցահանդեսին: Ընկերության տաղավարն այսօր այցելեց Վրաստանի փոխվարչապետ, տնտեսության ու կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին, ում ներկայացվեց ՀԿԵ-ի գործունեության ու մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվությունը:
Դա հնարավորություն կտա օրինակ Ռուսաստանի հյուսիսում վայրկենական իմանալ, թե ինչ ինքնաթիռ է ֆիքսել Տաջիկստանի հարավում գտնվող ռադիոտեղորոշիչ կայանը:
Ապրիլի 11-ին ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցավ Արարատ բժշկական կենտրոնի հենքի վրա փետրվարի 25-ին անցկացված ցուցադրական զորավարժության արդյունքների ամփոփումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Դրանից հետո ադրբեջանցի բազմաթիվ ընթերցողներ դիմել են Day.Az-ի խմբագրությանը:
«ԲՀԿ-ն որեւէ բան չի առաջարկում ուզելու տեսակետից, նա իր խնդիրը տեսնում է արդեն իրագործված. խոսքը վերաբերվում է կառավարության հրաժարականին»,- ասել է Գ. Սահակյանը՝ հավելելով, թե ԲՀԿ-ն պաշտոն չի ուզում, ուզում է տնտեսական իրավիճակը փոխել:
Մեղրիի Ծիրանաձորի հենակետում 2012 թվականի նոյեմբերի 5-ին մահացած շարքային զինծառայող, 19-ամյա Սարգիս Սահակյանի դատավարության մասնակիցները, վկայակոչելով աղմկահարույց փաստերը, պնդում են, որ զինվորին սպանել են:
Այս մասին Ժնևում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության մամլո քարտուղար Մելիսա Ֆլեմինգը:
Դեսպանը ստույգ չի նշել, թե ֆրանսիական այդ ընկերությունը կոնկրետ երբ կսկսի իր գործունեությունը Հայաստանում. «Իր գալստյան մասին «Կարֆուր»-ը պաշտոնապես կհայտարարի»:
Ապրիլի 11-ին ժամը 13:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Ախուրյան համայնքի Կոմիտասի 2-րդ փակուղու 4-րդ բնակարանին կից գտնվող կառույցներում:
Այդ հրավերն ուղարկել է Իրանի հետ հարաբերությունների գծով Եվրախորհրդարանի պատվիրակության նախագահ Տարեյ Կրոնբերգը:
Հարգելի պարոն Աշոտյան, խնդրում եմ պարզաբանեք, թե տեղյա՞կ եք արդյոք այս գործընթացից, ի՞նչ իրավունքով է դպրոցի տնօրենն օտար պետության ներկայացուցչին թույլ տվել իրականացնել արտագաղթի հրեշավոր այս ծրագիրն իր դպրոցում, իսկապե՞ս տարկետման իրավունք ունեն Ռուսաստան սովորելու մեկնող տղաները: Նաև ինձ ասել են, որ ՀՀ-ից արդեն 50 տղա համարվում են ընդունված Ռուսաստանի բուհեր: Դուք տեղյա՞կ եք:
Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան մնա ամբողջական՝ իր ներկայիս սահմաններում:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ նա համանման եղանակով 1988 թ. ծնված Արմենուհի Ղ.-ից պահանջել և ստացել է 86.000 դրամ գումար, 1973 թ. ծնված Շարմաղ Փ.-ից` 100.000 դրամ, 1953 թ. ծնված Նինա Փ.-ից` 95.000 դրամ, 1971 թ. ծնված Լեյլի Փ.-ից` 75.000 դրամ:
Ապրիլի 11-ին, ժամը 12.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցի սկզբնամասում ասֆալտի ձևախախտման հետևանքով հնարավոր է փողոցի արգելապատնեշի փլուզում:
«Սևանի ջուրը մեզ չի հասնի, մենք այդ խնդրի հետ կապ չունենք,- ասաց Արմավիրի համայնքապետ Ռաֆիկ Մարգարյանը,- Մենք օգտագործում ենք Արաքսի, Ախուրյանի ջուրը, հիմնականում Արաքսից ենք օգտվում»:
Հայաստանի ապազգային վերնախավը և նրա օտար տերերը ջանք ու եռանդ չեն խնայում մեր երկրում հաստատված պետական կառավարման գաղութային համակարգի գոյությունն ու տիրապետությունը հնարավորինս ամրապնդելու և երաշխավորելու համար:
Ռուսաստանն արժանի է ծաղրի, երբ Ուկրաինային քննադատում է ռազմական պատրաստությունների համար:
New York Times-ի տվյալներով՝ Քեթլին Սիբելիուսն ինքնուրույն է որոշում ընդունել հեռանալու մասին:
ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ ապրիլի 14-ին Dupuy de Lome ռազմանավին կմիանա ֆրանսիական Dupleix ֆրեգատը:
Ինչպես տեղեկացրել էինք` ապրիլի 1-ին Գավառի մանկատան սան, 2000 թ. ծնված Արևշատ Զախարյանն ինքնակամ լքել էր մանկատունն ու անհայտ կորել:
Թուրքիայի ԱԳՆ-ը կարծում է, որ այդօրինակ բանաձևերը վնասում են թուրք-ամերիկյան հարաբերություններին:
Ռուսական մամուլը Յացենյուկի այս հայտարարությունը որակել է որպես Ուկրաինայի կառավարության կողմից հանձնվելու նշան:
ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ընդունում են առաջարկը, Րաֆֆի Հովհաննիսյանը չի ընդունում հրավերն ուղղակիորեն, բայց Սերժ Սարգսյանի հետ մասնակցում է պատարագի ու մեկնում Ռոստով՝ Յանուկովիչից հաղթանակը բերելու, իսկ ՀԱԿ-ը վերանվանվում է «Սմբատ Կարախանյանից քաշվածների» ակումբ ու զբաղվում քաղաքագիտական վերլուծությամբ:
Արգելքը տարածվում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց վրա:
Կառավարությունը որոշում է կայացրել՝ «Էրեբունի» ՔԿՀ-ն փակելու մասին և ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում՝ դատապարտյալներին ու կալանավորներին այլ ՔԿՀ տեղափոխելու ուղղությամբ:
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել է մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում տեղի ունեցած ցրտահարությունից տուժած համայնքների վնասը փոխհատուցելու մասին ՀՀ կառավարության որոշման իրականացման հարցը:
«Նման մոտեցում պետք է դրսևորել ոչ թե սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ, այլ ամենակարևորը` ընտրությունների ժամանակ: Եթե ժողովրդավարական ավանդույթները կարևորվեին գործող, դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, ընտրությունները չէին կեղծվի, և իշխանությունը չէր բռնազավթվի` թեկուզ միայն վերջին նախագահական ընտրությունների ժամանակ, էլ չեմ խոսում մյուս բոլոր ընտրությունների մասին»:
Թուրքիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել մի շարք օրենսդրական ակտեր, որոնք նախատեսում էին իշխանությունների կողմից դատական մարմինների վրա վերահսկողության հաստատում: