Բաժիններ՝

Թուրքիայի Սահմանադրական դատարանը լուրջ հարված է հասցրել Էրդողանի պլաններին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել մի շարք օրենսդրական ակտեր, որոնք նախատեսում էին իշխանությունների կողմից դատական մարմինների վրա վերահսկողության հաստատում:

Խոսքը գնում է այն հոդվածների մասին, որոնք Արդարադատության նախարարությանը լիազորություններ էին ընձեռում Դատավորների ու դատախազների բարձրագույն խորհրդի (HSYK) նկատմամբ, ինչը մասնավորապես վերաբերում է դատավորներ նշանակելուն:

Այդ լիազորությունների չեղյալ հայտարարումը մեծ հարված է կառավարության բարեփոխումներին, որոնք որակվում են որպես կոռուպցիոն սկանդալը ճնշելու վարչապետ Ռեջեփ Էրդողանի փորձ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս