
Ռուսաստանը չունի Ուկրաինայի հարավ-արևելյան մարզերը միացնելու պլաններ. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի Ուկրաինայի հարավ-արևելյան մարզերը միացնելու պլաններ.
«Մեզ մոտ չեն կարող լինել նման ցանկություններ: Դա հակասում է Ռուսաստանի Դաշնության արմատական շահերին: Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան մնա ամբողջական՝ իր ներկայիս սահմաններում՝ սակայն շրջանների հանդեպ ամբողջովին հարգանք տածելով:
Մենք պայմանականորեն դաշնություն ենք անվանում այն, ինչն ընդհանրապես կարող է լուծել մեր շատ մերձակա հարևանների, մեր եղբայրների, բարեկամների բոլոր խնդիրները»: