Իրանը երկրորդ անգամ մերժել է պատվիրակություն ուղարկելու մասին Եվրախորհրդարանի հրավերը

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանը երկրորդ անգամ մերժել է պատվիրակություն ուղարկելու մասին Եվրախորհրդարանի հրավերը:

Իրանի ու Եվրոպայի բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Քազեմ Ջալալին հայտարարել է, որ մերժել են նախօրեին ստացված այդ հրավերը, ինչն արդեն թվով երկրորդն է: Այդ հրավերն ուղարկել է Իրանի հետ հարաբերությունների գծով Եվրախորհրդարանի պատվիրակության նախագահ Տարեյ Կրոնբերգը:

Ապրիլի 8-ին չեղյալ էր հայտարարվել իրանական պատվիրակության այցը Եվրոպա՝ որպես բողոքի նշան Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի դեմ, որն առնչվում էր Իրանում մարդու իրավունքների հարցերին:

Եվրախորհրդարանը տվյալ բանաձևն ընդունել էր ապրիլի 3-ին՝ մտահոգություն հայտնելով Իրանում մարդու իրավունքների խախտման կապակցությամբ: Բացի այդ, բանաձևը ԵՄ-ին կոչ է անում ավելի ակտիվ դեր խաղալ մարդու իրավունքների պաշտպանության ու քաղաքացիական հասարակությանն աջակցելու հարցում, և Իրանի հետ հարաբերություններում կենտրոնանալ տվյալ խնդրի վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930