Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը

Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտում է ԱՄՆ Սենատի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Թուրքիայի ԱԳՆ-ը կարծում է, որ այդօրինակ բանաձևերը վնասում են թուրք-ամերիկյան հարաբերություններին:

Թուրքիայի ԱԳՆ-ն անընդունելի է համարել «պատմական ու իրավական բնույթի» հարցերը քաղաքական հարթություն տեղափոխելը: Թուրքիայի ԱԳՆ-ը հիշեցրել է, որ Հայաստանին առաջարկել են տվյալ հարցի շուրջ ձևավորել պատմաբանների համատեղ հանձնաժողով՝ ընդգծելով, որ դրա ստեղծման հարցը «չի կորցրել» իր այժմեականությունը:

Տեսանյութեր

Լրահոս