
Ուկրաինայի Գերագույն ռադան պետք է ընդունի տեղական հանրաքվեի մասին օրենքը. Յացենյուկ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան պետք է ընդունի տեղական հանրաքվեի մասին օրենքը: Այս մասին Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող Դոնեցկի ղեկավարության ու ընտրանու ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը.
«Խորհրդարանը պետք է ընդունի տեղական հանրաքվեի մասին օրենքը»: Յացենյուկը հավելել է, որ համապատասխան ուղղումները պետք է կատարվեն նաև համաուկրաինական հանրաքվեի մասին օրենքում:
Ռուսական մամուլը Յացենյուկի այս հայտարարությունը որակել է որպես Ուկրաինայի կառավարության կողմից հանձնվելու նշան, քանի որ նա ճանաչել է հանրաքվե անցկացնելու Ուկրաինայի շրջանների իրավունքը: