ԱՊՀ-ի տիրույթում կստեղծվի ՀՕՊ-ի միասնական համակարգ

ՌԴ ՊՆ-ի պաշտոնական մարմին Красная звезда-ի փոխանցմամբ՝ ԱՊՀ երկրների շտաբների պետերի հանձնաժողովի նիստի մասնակիցները պայմանավորվել են ԱՊՀ-ի տիրույթում ՀՕՊ-ի միասնական համակարգ ստեղծելու մասին: Այդ նիստն անցկացվել էր Բաքվում, այն նախագահել էր Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:

Նիստի ժամանակ քննարկվել էր ՀՕՊ-ի և ռադիոտեղորոշիչ ճանաչման միացյալ համակարգի զարգացման հարցը և որոշվել էր հետխորհրդային տիրույթում ձևավորել սպառնալիքների զգուշացման ընդհանուր համակարգ:

Դա հնարավորություն կտա օրինակ Ռուսաստանի հյուսիսում վայրկենական իմանալ, թե ինչ ինքնաթիռ է ֆիքսել Տաջիկստանի հարավում գտնվող ռադիոտեղորոշիչ կայանը:

Տեղեկատվության փոխանակումն առնչվելու է նաև ավիացիային. ԱՊՀ երկրների օդային պաշտպանությունը կդառնա միասնական: Նիստի ժամանակ համաձայնեցվել է 2015 թվականին ԱՊՀ երկրների զինված ուժերի համատեղ միջոցառումների պլանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930