
Ախուրյանում հրդեհ է բռնկվել (լուսանկարներ)

tsayg.am-ը գրում է. Ապրիլի 11-ին ժամը 13:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Ախուրյան համայնքի Կոմիտասի 2-րդ փակուղու 4-րդ բնակարանին կից գտնվող կառույցներում: Հրդեհը սկսվել է մարագից ու տարածվել: Արդյունքում այրվել է նաև ավտոտնակի տանիքն ամբողջությամբ և անասնագոմի տանիքի որոշ մասը: Ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր է մեկնել ՇՄ փրկարարական վարչության 2 մարտական հաշվարկ: Տանտիրոջ՝ Խանում Հարությունյանի խոսքերով հրդհի բռնկման պատճառը հնարավոր է, որ այդ տարածքով անցնող էլեկտրական լարերը լինեն:
Լուսանկարները՝ tsayg.am-ի: