
ԱՄՆ-ի առողջապահության նախարարը հայտարարել է իր հրաժարականի մասին

BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի առողջապահության նախարար Քեթլին Սիբելիուսը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ կապված նախագահ Բարաք Օբամայի կողմից առաջարկված առողջապահական նոր համակարգին անցում կատարելու հետ:
Առողջապահական համակարգի բարեփոխման մասին օրենքը Օբամայի կողմնակիցները համարում են նրա գլխավոր ձեռքբերումներից մեկը: Քեթլին Սիբելիուսն ԱՄՆ-ի առողջապահության նախարար էր հանդիսանում 2009 թվականից, երբ ԱՄՆ-ի նախագահ էր դարձել Բարաք Օբաման:
Առկա տեղեկատվության համաձայն, առողջապահության նախարար է նշանակվելու Սիլվիա Մեթյու Բեքվելը, ով զբաղեցնում է Սպիտակ տան բյուջեի տնօրենի պաշտոնը: New York Times-ի տվյալներով՝ Քեթլին Սիբելիուսն ինքնուրույն է որոշում ընդունել հեռանալու մասին: