ՀՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կիրակի՝ ապրիլի 13-ին, ժամը 14-ին ՀՀԿ գրասենյակում տեղի կունենա գործադիր մարմնի նիստ, իսկ ժամը 15-ին՝ ՀՀԿ խորհրդի նիստ:
Ուկրաինայի վարչապետը նաեւ կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի կառավարությունը պետք է վաճառի իրեն պատկանող պետական ընկերությունները ` քաղաքականությունը բիզնեսից առանձնացնելու համար:
Խուզարկությամբ Միսակ Հ.-ի մոտից հայտնաբերվել է 2,3 գ կանեփանման զանգված, իսկ ավտոմեքենայի առջևի նստատեղերի միջնամասում գտնվող պահոցից` կանեփի չորացված, մանրացված զանգված:
Գյումրու տնակային ավաններում մի կերպ պատսպարված միայնակ տարեցների վիճակն օր-օրի վատթարանում է, նրանց մեծ մասն անօգնական վիճակում են կամ լավագույն դեպքում նրանց օգնում են հարևանները:
Նման համաժողովներում հետաքրքիր է նորություներ լսել, նոր մտքեր, գաղափարներ, որ այսօր շատ ավելի ակտուալ է` այսօրվա այս ձախողված տնտեսական քաղաքականության պայմաններում, առավելևս, ես տեղյակ եմ, որ ոչ միայն Հայաստանը ներկայացնող տնտեսագետներ և մասնագետներ են մասնակցելու…
Նրա խոսքով՝ ԵՄ-ն որոշել է, որ Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ մի քանի փուլի ընթացքում, բայց դա չի նշանակում համաձայնագիրը բաժանել մասերի. Ուկրաինայի դեպքում Ասոցացման համաձայնագիրը մնում է միասնական, անբաժանելի համաձայնագիր:
Ապրիլի 10-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Հայկավան ճանապարհի 3-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը` 1971 թ. ծնված Նորիկ Հարությունյանը, տեղում մահացել է:
Քիչ առաջ Սերժ Սարգսյանը ժամանեց ՀՀԿ Կենտրոն վարչական շրջանի գրասենյակ։ Այստեղ նրան պետք է ընտրեն որպես ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակ:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների պատրաստման հարցում Պոլիտեխնիկը լավ ավանդույթներ ունի, և իզուր չէ Հայաստանում գործող օտարերկյա մի շարք ընկերությունների մասնաճյուղերի ղեկավարների կարծիքն այն մասին, որ ընկերությունների գոյությունն ու հաջողությունը մեծամասամբ պայմանավորված են ճարտարագիտական համալսարանի բարձրորակ շրջանավարտների առկայությամբ»,- ասել է Ռ. Աղգաշյանը:
Ապրիլի13-ին շրջանների զգալի մասում, 14-16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
«Մենք քաջ գիտակցում ենք, որ միջգերատեսչական համագործակցության գործում դեռևս շատ աշխատանքներ կան անելու ու, մեր խորին համոզմամբ, դրանց արդյունավետության համար պետք է կիրառվեն ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները՝ ձգտելով ավելի հեշտացնել և կանխատեսելի միջավայր տեղափոխել մաքսավոր-գործարար հարաբերությունները»,- այսօր հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան՝ ՀՀ սահմանների համալիր կառավարման խնդրին նվիրված համաժողովի ժամանակ:
Ապագա վարչապետը պետք է լինի երկրի նախագահի զինակիցը, որովհետեւ կարող է հաջողել միայն այն վարչապետը, ով ունի նախագահի աջակցությունը եւ այն վարչապետը, ով կարող է աշխատել տարբեր քաղաքական ուժերի հետ:
ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն աշխատանքային այցով Մարտունու շրջանային բուժմիավորումում գտնվելոԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն աշխատանքային այցով Մարտունիի շրջանային բուժմիավորումում էր:
Այսօր Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանում տեղի է ունեցել Հրաչյա Հարությունյանի գործով դատքաննության նախնական փուլի լսումները : Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին հրատապ կարգով ներկայացրել է նիստի մանրամասները:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական գրով հաստատել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Նարեկ վարդապետ Բերբերյանի ընտրությունը Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդի պաշտոնում:
Եկել է վճռականություն ցուցաբերելու ժամանակը:
Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը եռամսյա ժամկետում պետք է ուսումնասիրի ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների դեպքերն ու դրանց քանակը, կիրառվող տուգանքների չափերի վիճակագրությունը, ինչպես նաև միջազգային փորձը և անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության աշխատակազմին ներկայացնի այդ ուսումնասիրության արդյունքներից բխող առաջարկություններ:
Միջադեպը գրանցվել է Նախիջևանի զորամասերից մեկում:
Քաղաքացիներ Ս. Շ.-ի, Ռ. Մ.-ի և Ե. Ս.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հիմնադրամը, որի ղեկավարության մեջ մտնում է Բիլալ Էրդողանը, 2008-2012 թվականներին արտերկրից ստացել է 99 միլիոն դոլարի օգնություն:
Հայաստանում մենք ոգևորությամբ իմացանք, որ ապրիլի 10-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որը կոչ է անում Սենատին հիշատակել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և քաջարելում է Միացյալ նահանգների Նախագահին երաշխավորել, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը արտահայտում է և ընդունում է այս սարսափելի հանցագործության դասերը:
Պուտինը տարօրինակ է անվանել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ եվրոպացի առաջնորդներին հասցեագրած իր նամակի նկատմամբ Վաշինգտոնի արձագանքը:
«Գնացել եմ բոքսային բաժանմունք, զննել եմ երեխային՝ Լիա Միսակյանին: Զննել եմ և զննման արդյունքներով պարզվել է, որ երեխայի մոտ սուր վիրաբուժական պաթոլոգիան ժխտվում է: Նշանակվել է հիպերտոնիկ հոգնա, որից որոշ ժամանակ անց նորից հետաքրքրվել ենք հիվանդի վիճակով և ստացել պատասխան, որ վիրաբուժական առումով որևէ գանգատ չկա»,- ասաց վիրաբույժը:
Ապրիլի 11-ին, ժամը 14.15-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի թիվ 13 փողոցի 37-րդ տան բակում` փոսի մեջ, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 10-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողները Ուջան գյուղից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արթուր Հ.-ին:
Աբաշիձեի ու Կարասինի հանդիպումը պետք է տեղի ունենա ապրիլի 16-ին Պրահայում:
ՀԱԿ և ԲՀԿ անդամները մտահոգված էին, որ եթե վարչապետ դառնար Հովիկ Աբրահամյանը, իրենք կաշկանդված կլինեին կառավարությանը քննադատելու հարցում, և իրենց ընդդիմադիր կերպարը կասկածի կենթարկվեր: Մինչդեռ, ցանկացած այլ տարբերակի դեպքում, նման խնդիր չի առաջանա:
Բերգերն ընդգծել է, որ Եվրոպան գազի հուսալի գնորդ է, և որ իրենք ակնկալում են, որ իրենց մատակարարը կկատարի իր պարտավորությունները:
Սկզբում իրենց լեզվով էին հարցեր տալիս: Ես էլ, որ չէի հասկանում, ոտով ձեռով էի բացատրում, թե չեմ հասկանում ինչի մասին են խոսում, ինչ են հարցնում: Հետո արդեն սկսեցին համոզելը, ուրիշ հարցեր տալը:
Մեր չեզոքությունը շատ կարևոր է այդ գործընթացի համար: