Բաժիններ՝

Ֆրանսիական ռազմանավը մուտք է գործել Սև ծով. մամուլ

Բուլղարական Novinite լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան ռազմանավից բացի, Սև ծով է մուտք գործել նաև ֆրանսիական մի ռազմանավ: Նախ Սևծովյան նեղուցներով Սև ծով է մուտք գործել ամերիկյան Donald Cook էսկադրոնային ականակիրը:

Դրանից հետո սևծովյան նեղուցներով անցել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի Dupuy de Lome հետախուզական խոշոր նավը: ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ ապրիլի 14-ին Dupuy de Lome ռազմանավին կմիանա ֆրանսիական Dupleix ֆրեգատը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Ռուսաստանը Թուրքիային ու ԱՄՆ-ին մեղադրել է Սևծովյան նեղուցներով ռազմանավերի անցումը կանոնակարգող Մոնտրեի կոնվենցիայի (1936 թվական) դրույթները խախտելու մեջ: Դա մասնավորապես վերաբերում է նրան, որ Սև ծովում ափ չունեցող երկրների ռազմանավերը չեն կարող Սև ծովում մնալ 21 օրից ավելի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930