Նրա դեմ հանդես է գալիս համայն աշխարհը:
Գիշերը Վանաձորի Սունդուկյան 37 հասցեի բնակիչ 37 տարեկան Նորայր Բարսեղյանը, եղբոր երեխաների՝ 17 և 21 տարեկան Մերի և Արարատ Բարսեղյանների հետ վիճաբանության արդյունքում իր վրա բենզին լցնելով, մոտեցել է գազօջախին և ինքնահրկիզվել: Բռնկված հրդեհից այրվել են նաև զարմիկն ու զարմուհին: Մինչ ԱԻՆ վարչության անձնակազմի՝ դեպքի վայր մեկնելը հրդեհն արդեն մարված է եղել: Երեք տուժողները տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց:
Երևանի քաղաքապետարանը և Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը համատեղ նվեր են պատրաստում ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի համար։ Մայիսյան տոներից հետո Ստեփանակերտ են տեղափոխվելու 4 քանդակները, որոնք այս օրերին քանդակում են քոլեջի ավագ կուրսերի ուսանողները։ Քանդակները տեղադրվելու են Ստեփանակերտի պուրակներում։
Այս իրավիճակում հանդես գալ Ղրիմի հանրաքվեն ճանաչելու՝ այսինքն՝ Ռուսաստանի գործողությունները հավանության արժանացնելու մասին հրապարակային հայտարարություններով, նշանակում է ուղղակի նետվել ջրապտույտի մեջ, որտեղ անգամ ամենալավ լողորդը շանս չունի։ Իսկ որ Հայաստանը հեռու է լողալուց, համոզվել ենք բազմաթիվ անգամներ, ամենաակնառուն՝ Մաքսային միության պատմության օրինակով։
Փաստաբանն ասաց, որ չի կարելի «իջեցված պատվերի պատճառով այս աստիճան աղավաղել օրենքն ու դատական պրակտիկան, այս աստիճան իրավազուրկ դարձնել տուժող կողմին»: Հ. Ալումյանի խոսքով՝ դատարանն ընդհանրապես չէր կարող կասեցնել իր բողոքների քննությունը, պետք է քննիչից պահանջել դատարան ներկայացնել քրեական գործի բոլոր նյութերը:
Հեյգելը մոտ մեկ ժամ զրուցել է Շոյգուի հետ, որի ժամանակ էլ հարցրել է, թե ինչու են ռուսական զորքերն ուղարկվել Ուկրաինայի արևելյան ու հարավային սահմանի երկայնքով ծավալվելու:
168.am-ը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն էր հանդիպման գաղտնիության պատճառը, ինչո՞ւ իրենք մյուս ուժերի նման, Գագիկ Ծառուկյանի հետ չհանդիպեցին Կոնյակի գործարանում, և ընտրեցին մասնավոր տարածք: Ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե հանդիպումը «ոչ գաղտնի էր, ոչ էլ խորհրդապահական»:
«Չգիտեմ՝ երկաթո՞վ են արել, թե՞ ծխախոտով: Իսկ վիրահատությունը թեեւ հաջող է անցել, բայց հայրս շատ թույլ է: Դեռ չի կարողանում խոսել: Գլուխը բարձրացնում է, ցանկանում ինչ-որ բան ասել, բայց չի կարողանում»:
Մեր ուկրաինացի գործընկերները պետք է հասկանան, որ հենց այնպես ոչինչ չեն վճարում:
«Միակողմանի կամ բազմակողմանի շուտով կլուծվի: Կան նաև երկու այլ ուժեր, որոնք պետք է կողմոնորոշվեն այս հարցում, շեշտը պետք չէ դնել միայն ԲՀԿ-ի վրա»: Իսկ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Ժառանգությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին լուրերի շուրջ, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե կուսակցությունը այդ հարցը չի քննարկել, որովհետև իրենց քննարկումից դա դուրս է:
Մարտի 28-ին, ժամը 17:30-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում նախատեսում է նախահավաք անցկացնել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է իրենից ենթադրում նախահավաքը, արդյոք նորից հացադո՞ւլ եք սկսելու, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Նայելով իմ քաշին, շատերը ասում են, որ հացադուլի ժամանակը հասունացել է, Արմենուհին համաձայն չէ միայն: Ոչ մի բան բացառված չէ»:
Պարոն Տեր-Պետրոսյանը ծրագրային ելույթ ունեցավ, ճիշտ բաներ ասաց, բայց նաև որոշ բաներ ասաց, որոնց հետ ես համաձայն չէի: Ասաց, թե մնացած բոլորը դեմ են ամբողջական իշխանափոխությանը, ուստի իրենք (ՀԱԿ-ը) զիջող են, դա ճիշտ չէ. «Ժառանգությունն» է, որ միշտ եղել է արմատական դիրքորոշման գլխին: Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ Մաքսային միությունը անշրջելի է. ես այդպես չեմ համարում:
Իլհամ Ալիևը շտապում է օգտագործել Ռուսաստանի ստեղծած նախադեպը, երբ տեղի է ունենում տարածքի ուժային բռնակցում։ Ալիևը Նովրուզ Բայրամի տոնի կապակցությաամբ ելույթ ունենալով հայտարարել է, որ աշխարհում առաջին պլան է մղվում ուժային գործոնը, և նշելէ, որ Ադրբեջանը զինվում է բավական լայն թափով։ Ալիևին նման հայտարարությունների առիթ տվել է իհարկե, Կրեմլը՝ Ղրիմի օկուպացիայով։
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե Կառավարությանն անվստահություն հայտնելու նախագծին «Ժառանգությունն», իհարկե, դեմ չի լինի, կմիանա, բայց շեշտեց, որ իրենց համար կարևոր է նախագահի հրաժարականի պահանջը:
Պուտինն ընդգծել է, որ երկուշաբթի անպայմանորեն անձնական հաշվեհամար է բացելու «Ռուսաստան» բանկում:
Վերջապես Ուկրաինային հաջողվեց պոկվել «Մայր Ռուսիո» փտախտով ախտահարված պորտից։ Ինչպես և Վրաստանի պարագայում, Ուկրաինան էլ ունեցավ կորուստ՝ Ղրիմի բռնազավթումը Ոուսաստանի կողմից։ Բայց, կարծում եմ, այդ հարցի լուծումը ժամանակի խնդիր է, քանի որ Ղրիմի՝ Ուկրաինային պատկանելու վճարը ուկրաինական ժողովուրդը բազմիցս վճարել է ռուսական պետության կայացմանը և նրա սահմանների ընդլայնմանը իր երկարատև և լայնամասշտաբ մասնակցության գնով։ Այսինքն՝ այդ գրավյալ տարածքի պատկանելության հարցում ռուսները ոչ մի առավելություն չունեն ուկրաինացիների հանդեպ և, հաշվի առնելով ուկրաինացիների նշանակալից դերը ռուսական այլևայլ զավթումեերի իրականացման հարցերում, կարող էին ուկրաինացիներին զիջել այդ զավթումներից մեկը՝ նույնիսկ նվիրատվության տեսքով։
Դա տեղի է ունեցել այսօր առավոտյան Բրյուսելում:
Մարտի 19-ին, ժամը 05.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «մարմնի տարբեր մասերում թափանցող-ծակած վերքեր» ախտորոշմամբ և ալկոհոլային հարբածությամբ իրենց մոտ է տեղափոխվել 1976 թ. ծնված Անդրանիկ Զ.-ն:
Դրանում ընդգրկվել են ռուս և ուկրաինացի պաշտոնատար անձինք, օլիգարխներ, ինչպես նաև «Ռուսաստան» բանկը:
Եվրոպական կողմից համաձայնագիրը ստորագրելու է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը, իսկ ուկրաինական կողմից՝ վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Ռոբերտ Քոչարյանը եղել է մեր երկրորդ նախագահը, և ես շատ հարգում եմ իրեն. նույնպիսի հարգանք ունեմ նաև առաջին նախագահի նկատմամբ, բայց նման ձևով հարցին մոտենալը քիչ ա, որովհետեւ ՀՀԿ-ն էսօր իշխանություն է, և մենք իրավունք չունենք այսօր ոչ մի հարցի շուրջ վրիպել, մեր ժողովուրդն էսօր էնքան բարդ վիճակում է, որ մենք չենք կարող էսօր իրար կողք չլինեևք. իրար հետ չլինենք։ էսօր աշխարհում տեղի է ունենում վերաբաժանում. և դա մեզ պետք է մեսիջ լինի, որ իրար կողք լինենք։ Բնակաևաբար. ՀՀԿ– ում սաղ իրար հետ են»։
Ինչպես տեսնում ենք, երկու տեքստերը նման են ոչ միայն գնահատականներով, այլև նույնիսկ՝ կառուցվածքով։ Գուցե խորը վերլուծաբաններն այստեղ երանգների տարբերություններ են նկատում, բայց լրագրողական աչքի համար այդ տարբերությունները տեսանելի չեն։ Թե իշխանությունը և թե ընդդիմադիր կուսակցությունը (կամ գուցե ճիշտ կլինի ասել՝ «ոչ իշխանական ուժերի» մեկ քառորդը) կարծում են, որ հնարավոր է «ազատ» կամ «հստակ» կամարտահայտվել այն պարագայում, երբ այլ պետության
ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակվել են ամերիկացի պաշտոնյաների անունները, որոնք հայտնվել են Ռուսաստանի «սև ցուցակում»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում երեկ հայտարարել է Զապորոժիեի մարզի դատախազ Ալեքսանդր Շացկին:
Թե Դավիթ Սարգսյանը 5 հազար դոլարը Մոսկվայում ինչպես է ծախսելու՝ հայտնի չէ, սակայն անհավանական է, որ երկօրյա գործուղման ծախսերը 5 հազար դոլար արժենան։
Դիվանագիտական ու քաղաքական պրակտիկայում գոյություն ունի նման մի հասկացություն, որն անգլերենով հնչում է որպես reciprocity և թարգմանաբար ստացվում է հայելային պատասխան:
«Ճիշտն ասած՝ մենք առաջինը չենք, որ նման ոճի երգ ենք ստեղծում, խոսքը կառուցվածքի մասին է, աշխարհում կան բազմաթիվ համաշխարհային հիթեր, որոնք ունեն հենց այդպիսի կառուցվածք, եթե խոսքը գնար պարային երգի մասին, գուցե ես Ձեզ հետ համաձայն լինեի, որովհետեւ պարային երգում միշտ ստանդարտ գրվում է տուն-կրկներգ. տուն-կրկներգ, երրորդ ձև, այնուհետև՞ գործիքավորման մի փոքր հատված, որից հետո՝ կրկներգ, կրկներգ, իսկ մեր դեպքում մենք ավելի շատ կպնում ենք մարդու հոգեկան աշխարհին, իսկ հոգեկան աշխարհը, գիտեք, կամաց-կամաց զարգանում, բռնկվում է, և ամենավերջում ունենում ենք հանգստություն, ինչը փորձել ենք ցույց տալ մեր տեսահոլովակում»։
Այս մասին հայտարարել է Ղրիմի ղեկավարությունը:
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որոշում եմ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները: