Պուտինի աշխատակազմի և Լևոն Զուրաբյանի տեքստերը նման են ոչ միայն գնահատականներով, այլ նույնիսկ կառուցվածքով. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը իր այսօրվա խմբագրականում գրում է.
Խնդրում եմ համեմատել երկու տեքստերը։ Առաջինը Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցի մասին Պուտինի աշխատակազմի պաշտոնական տեղեկատվությունն է. «Կողմերը արձանագրել են, որ այն (Ղրիմի հանրաքվեն-Ա.Ա.) ազատ կամարտահայտության միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման հերթական օրինակն է։ Միաժամանակ ընդգծված էր միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ առաջին հերթին ՄԱԿ-ի կանոնադրությանը հավատարիմ մնալու կարևորությունը»։
Երկրորդը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հարցազրույցից է. «Տեղի է ունեցել Ղրիմի ժողովրդի հստակ կամարտահայտություն (խոսքը դարձյալ Ղրիմի հանրաքվեի մասին է-Ա.Ա.), որի արդյունքները պիտի հաշվի առնվեն ցանկացած լուծման պարագայում։ Միևնույն ժամանակ կոնգրեսն իր մտահոգությունն է հայտնում Ռուսաստնի և Ուկրաինայի միջև առաջացած հակամարտության կապակցությամբ, որը կարող է հաղթահարվել միմիայն երկու եղբայրական երկրների ժողովուրդների և իշխանությունների երկխոսության միջոցով՝ միջազգային իրավունքի, ուժի չկիրառման, ժողովրդավարության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա»։
Ինչպես տեսնում ենք, երկու տեքստերը նման են ոչ միայն գնահատականներով, այլև նույնիսկ՝ կառուցվածքով։ Գուցե խորը վերլուծաբաններն այստեղ երանգների տարբերություններ են նկատում, բայց լրագրողական աչքի համար այդ տարբերությունները տեսանելի չեն։ Թե իշխանությունը և թե ընդդիմադիր կուսակցությունը (կամ գուցե ճիշտ կլինի ասել՝ «ոչ իշխանական ուժերի» մեկ քառորդը) կարծում են, որ հնարավոր է «ազատ» կամ «հստակ» կամարտահայտվել այն պարագայում, երբ այլ պետության զինծառայողներն ու զինտեխնիկան, հանելով իր տարբերանշանները, մարտական զենքով դուրս էին եկել պայմանագրմով նախատեսված իրենց տեղակայման վայրերից և գրավել էին առանցքային ռազմավարական կետերը։

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» խմբագրականում։

Տեսանյութեր

Լրահոս