Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին. Մարտի 1-ին եթե իր անուն էր հոլովվում, այս անգամ ոչ մի հղում չեղավ իր անվանը
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կառավարությանն անվստահություն հայտնելու քառյակի նախաձեռնությունը դիտարկում է որպես կիսամիջոց՝ նշելով, որ նախագահի հրաժարականի պահը հասունացել է: Հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն համաձայն կլինի՞ նախագահի հրաժարականը պահանջելու գործընթաց սկսկել, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Միակողմանի կամ բազմակողմանի շուտով կլուծվի: Կան նաև երկու այլ ուժեր, որոնք պետք է կողմոնորոշվեն այս հարցում, շեշտը պետք չէ դնել միայն ԲՀԿ-ի վրա»: Իսկ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Ժառանգությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին լուրերի շուրջ, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե կուսակցությունը այդ հարցը չի քննարկել, որովհետև իրենց քննարկումից դա դուրս է: «Տեսակետ չունենք այդ հարցում, մեզ համար նոր լուծումներ են պետք, իսկ բոլոր քաղաքացիները ունեն իավունք նման բան մտածելու: Մարտի 1-ին եթե իր անուն էր հոլովվում, այս անգամ ոչ մի հղում չեղավ իր անվանը»: