Բաժիններ՝

Շոյգուն Հեյգելին հայտնել է, որ ռուսական զորքերը չեն հատի ուկրաինական սահմանը. Պենտագոն

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուից հավաստիացումներ է ստացել, որ ռուս-ուկրաինական սահմանին կենտրոնացած մեծաթիվ ռուսական զորքերը չեն հատելու այդ սահմանը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ, դերծովակալ Ջոն Կիրբին:

Վերջինիս խոսքերով՝ Հեյգելը մոտ մեկ ժամ զրուցել է Շոյգուի հետ, որի ժամանակ էլ հարցրել է, թե ինչու են ռուսական զորքերն ուղարկվել Ուկրաինայի արևելյան ու հարավային սահմանի երկայնքով ծավալվելու: Շոյգուն Հեյգելին վստահեցրել է, որ այդ զորքերն անցկացնում են զորավարժություն և չեն պատրաստվում շարժվել դեպի ուկրաինական տարածք:

ՌԴ ՊՆ-ն իր հերթին հայտնել է, որ Շոյգուն Հեյգելին կոչ է արել օբյեկտիվորեն գնահատել Ռուսաստանի ռազմական գործունեությունը և չթեժացնել իրավիճակը: Զրույցի վերջում երկու երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են հետագայում նույնպես շարունակել կանոնավոր շփումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31