Քառյակից միայն ՀԱԿ-ից եմ լսել այդ մասին, մնացածը չեն արտահայտվել այդ մասին: ԲՀԿ-ից լսե՞լ եք կամ Դաշնակցությունից:
Ես ուղղակի չեմ հասկանում, թե ո՞ւր են նայում երկրի նախագահը, դատախազը, Արդարադատության խորհուրդը, Ազգային ժողովը, կաթողիկոսըգ Մենք շատ ենք աղաղակել այս մասին, սակայն ՀՀ կառավարությունից, ներառյալ` վերը նշված անձինք, ոչ ոք չի արձագանքել մեզ։
Օրերս ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են ստացվել, որ մարտի 3-ին մարմնական վնասվածքներով ակնաբուժական հիվանդանոց է դիմել 1985 թ. ծնված Արայիկ Խ.-ն և հայտնել, որ վնասվածքներն ստացել է իրենց ավտոտնակում անզգուշաբար սայթաքելու և դեմքով ավտոտնակի դարպասին հարվածելու հետևանքով:
Հասարակությունը սկսում է կուսակցությունների հանդեպ շատ ավելի ճիշտ մոտեցում ունենալ, սկսում է գնահատել ինքն իրեն, մաքրվել ինքն իր մեջ, տեր կանգնել իր իրավունքներին: Սա շատ կարևոր բան է: Գուցե սա դժվար է ընթանում, գուցե փորձում են և շեղել, գուցե սա մինչև վերջ ճիշտ չի ընկալվում, բայց ինքը` պրոցեսն, ընթանում է, և գնալով ավելի ու ավելի լայն խավեր կներգրավվեն սրա մեջ:
Տարեսկզբի համեմատ ՀՀ տնտեսությունը որոշ չափով ակտիվացել է: Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 2.4%-ով (հունվարի աճը 1.8% էր):
Շատ կարևոր է, որ մարդու խոսքը, էական չէ՝ ինչում է նա մեղադրվում, դարձնենք արժեքավոր, այդ մարդու խոսքը դատարանի համար հավասար արժեք ունենա, ինչ ունի վկայի, տուժողի խոսքը:
Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները՝ ՃՈ աշխատակիցների հետ, որոնց էլ շտապօգնության բրիգադը օպերատիվորեն տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Նիստում որոշվել է 15/03/14թ. «Ուլիս»-«Արարատ» (ԲԽ13-14065) խաղին «Ուլիս» թիմի ֆուտբոլիստ Նորայր Սահակյանի (N 1703) մրցավարի օգնականին հայհոյելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն`որակազրկել 1 խաղով, «Ուլիս» ֆուտբոլային ակումբին տուգանել 50000 դրամ:
Իրենք ի սկզբանե իմացել են և մշակել սցենարը, թե որ ուղղությամբ տանեն գործը: Դրա համար իրենք գործը 4 օր հետո խլեցին Թամամյանից և տվեցին 6-րդ վարչությանը:
…Ու դա ոչ թե Սերժ Սարգսյանի՝ հմուտ ու բազմաքայլ գործող քաղաքական գործիչ լինելու արժանիքն է, այլ իբրև թե նրա դեմ պայքարող քաղաքական ուժերի ապաշնորհությունը
Տղերքին թաղելուց էլ էինք երգում: Բայց հումորը միշտ է եղել: Երևի հենց հումորն է մեզ պահել, որ չխելագարվենք: Պատերազմն արդեն մեր կյանքն էր դարձել: Երբ հետ էինք վերադառնում, մեզ համար այնքա՜ն անսովոր էր, որ անընդհատ ուզում էինք ետ գնալ: Չէր գրավում քաղաքացիական խաղաղ կյանքը: Տղերքով մեկ-մեկ երբ հավաքվում ենք, երանի ենք տալիս այդ օրերին:
Մարտի 20-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
Այս պահի դրությամբ մատնանշվում է նոր ուղղություն, որ կարելի է առանձին ունենալ մի մեծ քաղաքական համաձայնագիր Հայաստանի և Եվրամիության միջև, և այդ ուղղությամբ էլ մենք աշխատանք ենք տանում եվրոպական մեր գործընկերների հետ: Եվ չափազանց կարևոր է, որ բոլոր մեր եվրոպական ընկերները շատ լավ հասկանում են Հայաստանի դիրքորոշումը, Հայաստանի որոշումների հիմնավորվածությունը, փաստարկները և այդ ամեն ինչը կիսում են մեզ հետ:
Մարտի 18-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Էդուարդ Հ.-ին:
Աշխարհում փոխվում են խաղի կանոնները, փոխվում են շատ արագ, փոխվում են այն կառույցների երկրների կողմից, որոնք սահմանում են այդ կանոնները:
Հունվարի 18-ին, ժամը 10.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1951 թ. ծնված Էմա Խ.-ի բակից գողացել են 15 պարկ փայտ:
Գյուղապետի խոսքերով՝ Արման Ղուկասյանը բնավորությամբ հանգիստ երիտասարդ էր: «Հանգիստ, շատ խելոք երեխա էր»,- ասել է Սաղաթել Գալստյանը: 20-ամյա Արմանը ընտանիքի միակ որդին էր: «Երկու քույրիկ ուներ իրենից փոքր, հայր եւ մայր: Շատ հոյակապ ընտանիք են»,- պատմել է գյուղապետը:
Օրերս ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ 1986 թ. ծնված Լեռնիկ Ս.-ն մարտի 14-ին 1972 թ. ծնված Էդվարդ Պ.-ի տնից գողություն է կատարել:
Վերջապես պարզվեց, թե ինչ են մտադիր անել մեր կառավարության հետ խորհրդարանական հանրահայտ չորս ուժերը: Մինչդեռ մինչև երեկ պարզ չէր: Խորհրդարանական խմբակցությունները, չգիտես ինչու, ամիսներ շարունակ հասարակությունից թաքցնում էին իրենց ծրագրերը:
Հայտնի է, չէ՞՝ ով է ձեռքը գցում փրփուրներին, նա, ով ուրիշ տարբերակ չունի: Իհարկե, ընդդիմության գործն է իշխանության դեմ խոսելը, քննադատելը, և այլն, իսկ ամենահնչեղը, թերևս, կառավարությանը անվստահություն հայտնելն է, որովհետև բոլոր պարագաներում կուժն ու կուլան նրա գլխին է ջարդվում:
ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի առաջարկով լուծարվել է համալսարանի սպորտային բազաների, համալիրների վարձակալական պայմանագիրը, որի պատճառով ուսանողությունը շուրջ տասը տարի հիմնականում զրկված է եղել դրանք օգտագործելու իրավունքից:
Մարտի 21-ի գիշերը առավելապես հյուսիսային շրջաններում, 22-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ:
Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան համայնքների բնակիչների հետ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մարտի 19-ին կայացած հանդիպման արդյունքները նույն օրը զեկուցվել են ՀՀ Նախագահին եւ ՀՀ վարչապետին: ՀՀ Նախագահի հանձնարարությամբ այսօր համայնքների բնակիչների հետ հանդիպում է ունեցել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ տեղեկացրել, որ կառավարությունը խրախուսելու է համայնքային զարգացման միայն այն ծրագրերը, որոնք գյուղատնտեսությամբ զբաղվելու հարցում խոչընդոտներ չեն ստեղծում, ուստի, հաշվի առնելով ծրագրի արդյունավետության վերաբերյալ բնակիչների մտահոգությունները, որոշվել է կասեցնել արագահոս դոտացիոն ջրատարի վրա շինարարական աշխատանքները:
«Մայդանի» հեղափոխության և ուկրաինական իրադարձությունների համատեքստում Ուկրաինայում ազգայնական կազմակերպությունների և քաղաքական ուժերին, թերևս, ամենաշատը սիրում են անդրադառնալ ռուսաստանյան պետական լրատվամիջոցները, թեև այս դեպքում` դա ավելի շատ նման է հակաքարոզչության, քան լուսաբանման:
«Բացի այդ, ՀՀ կառավարության որոշմամբ, այս տարի դրան գումարվելու է 35 հազար դրամի փոխարինված 45 հազար աշխատավարձերի տարբերությունը: Նույնիսկ փոխհատուցվելու են էներգիայի եւ գազի վճարները՝ Վանաձոր քաղաքը լրացուցիչ ստանալու է 246 մլն դրամ»:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի տեղեկացմամբ, վերջինի ծառայողական համազգեստի բաճկոնի աջ գրպանից հայտնաբերվել է «Ախթամար» տեսակի ծխախոտի տուփ, որում առկա է եղել մոտ 19,5 գրամ կանաչ, յուրահատուկ հոտով, մանրացրած զանգված:
Այդ մասին նշված է Ուկրաինայի ՆԳՆ-ի կայքում:
Հետևողների մոտ Ժիրինովսկու այս հայտարարությունը շատ արագ մտաբերել տվեց հասարակական գործիչ Զորի Բալայանի` Պուտինին գրած բաց նամակի բովանդակության առանցքային բաժինը, որտեղ հղում կատարելով Գյուլիստանի դաշնագրին, հայ գործիչը կոչ էր անում Ռուսաստանին տեր կանգնել Արցախին:
Մի կտոր վերցրեցինք, իսկ այդ ռուսները թող կործանվեն:
Ժամը 12:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Նունուֆար Փաշիկյանը իր կողմից վարած Nissan մակնիշի 34 DR 206 համարանիշի ավտոմեքենայով Արցախի փողոցի թիվ 14 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 78-ամյա Երվանդուհի Թափախշյանին: