Աղքատ են, որովհետև «աղքատ չլինելու հմտություններ» չունեն. Փաշինյան

2026 թ.-ի բյուջեի նախագծի եզրափակիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեև հայտարարեց, որ ՀՀ-ն գտնվում է զարգացման ուղեծրի վրա, այնուամենայնիվ, նշեց, որ, այո՛, ՀՀ-ում կա սոցիալական և աղքատության խնդիր։

Այստեղ էլ, սակայն, ըստ նրա, իրենց գնահատմամբ բավական լավ ցուցանիշներ կան. «Մենք, ըստ էության, շատ մոտ ենք ծայրահեղ աղքատությունը վերացնելու ցուցանիշին, որը 0,6 տոկոս է»։

Փաշինյանի խոսքով՝ աղքատության պատճառն այն չէ, որ աշխատատեղ չկա, այլ այն, որ կա «աղքատ չլինելու հմտությունների բացակայության պայմանների» խնդիր։

«Աղքատությունը հաղթահարելու ձևը աշխատանքն է, բայց պետք է առերեսվենք, որ կան մարդիկ, ովքեր աշխատում են, բայց շարունակում են աղքատ մնալ, նույն պատճառն է՝ բավարար պրոֆեսիոնալ հմտություն չունենալը։ Կարճ ասած՝ եթե աշխատանքը օգուտ չի տալիս, պետք է վերադառնալ կրթությանը»,– ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031