Րաֆֆի Հովհաննիսյանը նորից հացադուլ կանի՞
Մարտի 28-ին, ժամը 17:30-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում նախատեսում է նախահավաք անցկացնել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է իրենից ենթադրում նախահավաքը, արդյոք նորից հացադո՞ւլ եք սկսելու, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Նայելով իմ քաշին, շատերը ասում են, որ հացադուլի ժամանակը հասունացել է, Արմենուհին համաձայն չէ միայն: Ոչ մի բան բացառված չէ»:
Նա նշեց, թե Ազատության հրապարակը պետք է միշտ լինի գործուն օրգանիզմ է, արժեք, որը հարցը է լուծել հազարավոր մարդկանց խնդիրները: Ըստ նրա՝ նախահավաքը գործընթացի սկիզբ է: Րաֆֆի Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ այդ գործընթացի շարունակությունը կլինի միասնական հանրահավաքների շարքը: