Քաղաքականությունը, ինչպես հայտնի է, հնարավորությունների արվեստ է: Ի՞նչ պետք է ասի Հայաստանի նախագահը, կարևոր չէ` Սարգսյանն է կամ մեկ ուրիշը: Պատկերացնենք` Տեր-Պետրոսյանն է: Եթե Հայաստանի նախագահը խոսի օկուպացիայի մասին, ապա հաջորդ հարցը, որը նրան կտան, կլինի հետևյալը`«ընկեր, իսկ Ղարաբա՞ղը, չէ՞ որ դու, ՄԱԿ-ի փաստաթղթերի համաձայն, օկուպացրել ես Ղարաբաղի շրջակա շրջանները, ազատիր»:
Հանդիպման ընթացքում փոխարտգործնախարարը վերահաստատել է, որ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է և տարիների ընթացքում բազմիցս արտահայտվել է:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ Սահակ Հարությունյանի և առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանի կողմից դատապարտյալից կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ընդդիմության սիմվոլիկ հրաժարականի պահանջը սահմանադրական մեխանիզմ չէ, և իրական քաղաքականության մեջ նույն ազդեցությունը կունենա, ինչ ոչ իշխանական ուժերի՝ Կառավարության հրաժարականի պահանջը: Մոտավորապես նույնն է լինելու, ինչ մենք՝ Հանրապետականներս, պահանջենք «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրաժարականը ԲՀԿ ղեկավարի պաշտոնից կամ` Լևոն Տեր-Պետրոսյանինը՝ ՀԱԿ նախագահի պաշտոնից:
«Դուք առաջիկայում պետք է ունենաք կարևոր դերակատարում մեր երկրի ու ժողովրդի համար: Այս ծանր պայմաններում դուք իրավունք չունենք լինել դիտորդ ու կողքից նայել: Կամ մենք բոլորս կփոխենք մեր երկրի վիճակը, կամ մեր փոխարեն ոչ ոք դա չի անելու», -դիմելով Ստեփան Դեմիրճյանին` նշել է Գագիկ Ծառուկյանը:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները մարտի 19-ին, ժամը 17.00-ին, 1968 թ. ծնված Գուրգեն Մ.-ի տանը և կից շինություններում կատարած խուզարկությամբ հայտնաբերել են «Կարաբին» տիպի հրազենի 7,62 մմ տրամաչափի 11 և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 2 փամփուշտ:
Անցնող խստաշունչ ձմեռը Շիրակի մարզում իր հետքը թողել է: Շատ երեխաների մոտ նկատվում են խնդիրներ՝ կապված վերին շնչուղիների հետ:
«Վերադարձ անցյալին թե՛ կարգավիճակի, և թե՛ վարչատարածքային առումով ոչ միայն անհնարին է, այլ նաև անթույլատրելի: Արցախի անկախությունը և նրա անվտանգության ապահովումը բոլոր հարթություններում մեզ համար բացառիկ արժեքներ են»:
Մարտի 20-ին, ժամը 03.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Երևանի Բաղրամյան պողոտայի 1-ին նրբանցքի տներից մեկի 4 բնակիչները:
Առաջարկվել է հանել մասնագիտական ստաժի հաշվառման պարտադիր լինելը, քանի որ այն առաջացնում է քաղաքացիների՝ իրենց իրավունքներից օգտվելու անհավասար պայմաններ:
Մարտի 19-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի և Մաշտոցի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Եղվարդի խճուղու սկզբնամասից, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1968 թ. ծնված Էդուարդ Հ.-ին:
Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ կատարված աշխատանքների համակողմանի վերլուծության դեպքում միայն կարելի է բացառել նախկինում թույլ տրված բացթողումները, ճշգրտել հետագա անելիքները, ուղենշել առաջիկա աշխատանքային ուղղությունները:
Մարտի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հիշյալ դեպքի առթիվ քրեական գործի նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, առանձնացվել է առանձին վարույթում և ուղարկվել այլ քննչական մարմին` նախաքննությունը շարունակելու համար:
Ես անձերին չեմ շնորհել՝ ես շնորհել եմ այդ կառույցներին, որոնց անունն է Մատենադարան: Մատենադարանը մեզ համար տաճար է, և ես վստահ եմ, որ այդ երկու կառույցներն էլ, անցնելու է ժամանակ, և բոլորը մեծապես գնահատելու են: Դուք ինձնից ավագ եք, Ձեր փորձը մեծ է, Դուք շատ լավ գիտեք բոլոր հուշարձանների պատմությունը և գիտեք, որ կան հուշարձաններ, որ այսօր մենք համարում ենք մեր կյանքի բաղկացուցիչ մասը, որոնց սակայն նախկինում փնովում էին:
ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում անցկացվող Եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին։ Գագաթնաժողովին մասնակցում են ԵԺԿ անդամ կուսակցությունների ներկայացուցիչ քաղաքական ղեկավարներ, երկրների նախագահներ, վարչապետեր, նախարարներ։ ԵԺԿ գագաթնաժողովին ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձ է կատարվել առկա մարտահրավերներին, որոնք վերաբերվում են Եվրոպային և տարածաշրջանին։ Խոսելով […]
Մարտի 19-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում տնակ է այրվում: Հրդեհը մարվել է ժամը 16.32-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2008 թ. ծնված Գարիկ Զ.-ն տնակի հարևանությամբ լուցկիով չոր խոտածածկ տարածք է այրել, ինչի հետևանքով հրդեհվել է նաև 1962 թ. ծնված Գագիկ […]
«Ես այդտեղ պատահաբար եմ գտնվել և ինձ մոտ ոչ ատրճանակ ա եղել, ոչ էլ: Մարդ են թեթեւ բրթբրթել են իրար, ես չեմ էլ իմացել, թե ինչի համար ա: Ընկերոջս քառասունքից դուրս եմ եկել, մտա խանութ, պատահաբար ականատես եմ եղել…ու ընենց չի, որ ինձ թշնամի կամ չգիտեմ ինչ մարդի են: Երկու կողմն էլ ինձ շատ մոտ հարազատ մարդիկ են, թիմակիցներ են»:
Այս մասին հայտարարել է Գերմանիայի ՊՆ-ի ներկայացուցիչը:
Աշխարհում ամեն տարի 3000-5000 երեխա ծնվում է Դաունի համախտանիշով: ՄԱԿ-ի նախաձեռնությամբ այս օրը նշվում է 2012 թվականից` Դաունի համախտանիշով ապրող մարդկանց խնդիրները բարձրաձայնելու, հասարակությունում նրանց դերը կարևորելու նպատակով:
Այսօր՝ մարտի 21-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 415 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 414 դրամը։
Ուկրաինական կողմը մտադիր է դիմել միջազգային դատարաններ՝ կապված Ղրիմում Ռուսաստանի ապօրինի գործողությունների հետ:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ի՝ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:
ԵՄ-ի մրցունակության հարցերով հանձնակատար Նելի Քրուսը Թուրքիայում ընդունված այդ որոշումը որակել է որպես անհիմն, անիմաստ և երկչոտ:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն մշակույթի գործիչներին մրցանակների հանձնման արարողության ժամանակ անդրադարձել է Ուկրաինացի ռեժիսոր Ելենա Ֆետիսովայի՝ մրցանակաբաշխությանը մասնակցելուց հրաժարվելուն փաստին: «Այսօր առավոտյան տիկին Ելենա Ֆետիսովայից ստացել եմ նամակ, որում նա շատ հարգալից կերպով շարադրում է Երևան չժամանելու իր դրդապատճառները: Ես իր գործընկերների միջոցով իրեն կփոխանցեմ մրցանակը, և իր ցանկությամբ, մրցանակի դրամական բաղադրիչը […]
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին` ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Ինչպես տեղեկացրել ենք` այսօր Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարել է, թե նոտա է հղել Հայաստանի արտգործնախարարությանը`հայկական կողմից պահանջելով պարզաբանել Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Ղրիմի հարցում: «Մենք դիմել ենք Հայաստանին, որ նա պաշտոնապես ու հրապարակավ հայտնի, որ չի ճանաչում Ղրիմի բռնակցումը:
Այսօր՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Ժամը 03:20-ին Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության մեքենան Սունդուկյան 37 տանից իրենց մոտ է տեղափոխել «աջ և ձախ վերջույթների դրսային այրվածքներ» ախտորոշմամբ 1992թ-ին ծնված Արարատ Բարսեղյանին, «դեմքի, ձեռքի և ազդրի այրվածքներ» ախտորոշմամբ՝ 1996թ-ին ծնված Մերի Բարսեղյանին, և «դեմքի, զույգ դաստակների այրվածքներ» ախտորոշմամբ՝ 1975թ-ին ծնված Նորայր Բաղդասարյանին:
«Երեխաներին վտանգավոր հիվանդություններից զերծ պահելու համար մենք երբեք միջոցներ չենք խնայելու։ Անգամ եթե խոսքը շատ փոքր թվով թերհաս նորածինների զարգացմանը խոչընդոտող խնդիրների լուծմանն է վերաբերում»:
Ամեն ինչը պետք է գնահատել արդյունքներով: Համարում եմ, որ այսօր մեր ունեցած միջազգային հարաբերություններով, մեր ներգրավվածությամբ, դաշնակիցների տեսակով և որակով, շատ ավելի անվտանգ ենք, քան էինք հինգ տարի առաջ: