63-ն ի՞նչ տարիք է. թոշակառու է ու վե՞րջ, ո՛չ, 63-ը բիզնես դնելու ամենալավ տարիքն է. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը 2026 թ.-ի բյուջեի նախագծի եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ միջազգային բիզնես բրենդների ծագման պատմությունն ուսումնասիրելուց հետո հասկացել է, որ 63-ը թոշակի տարիք չէ։

«Իսկ կարո՞ղ է 63-ը փոքր և միջին բիզնես դնելու լավագույն տարիքն է, որովհետև ո՞վ ունի կյանքի և աշխատանքի ավելի մեծ գիտելիք, քան 63 տարեկանը։ Ես արդեն հանձնարարական եմ տվել, որ 63 և ավելի տարիքի անձանց տնտեսական աջակցության ծրագրեր ունենանք։ Որովհետև, հարգելի գործընկերներ, 21-րդ դարում 63-ը ինչ տարիք ա, 65-ը ինչ տարիք ա, 70-ը ինչ տարիք ա, 75-ը ինչ տարիք ա»,– ԱԺ-ում ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ պետք է այդ մտածողությունից էլ դուրս գան, որ թոշակառու է ու վերջ։ «63-ում կյանքը չի ավարտվում, կյանքը սկսվում է, և մարդկանց կյանքը փոխելու ռազմավարություն պետք է սկսենք»,– ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս